Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է

Լուրեր

01.07.2026 | 12:34
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում
01.07.2026 | 12:32
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:27
Կիբերհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 12:20
Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բենզալցակայանների են հարվածել․ կին է զոհվել
01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է 3 անձ:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաջարան քաղաքի 4 բնակիչները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 1330-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցում գործող ավտոկայանատեղիում, բռնություն գործադրելով՝ ոլորելով Շ. Մ.-ի ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են Խ. Մ.-ի վարած ավտոմեքենան, առևանգել նրան և տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ ներկա գտնվող անձանցից մեկը հրացանով կրակել է Շ. Մ.-ի ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող՝ Ա. Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա․ Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ առերևույթ կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 3-ը, որոնք վերաբերում են մարդուն առևանգելուն, բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է»: