Հունաստանը Թուրքիայի հետ սահմանի ամբողջ երկայնքով պատնեշ կկառուցի

Լուրեր

11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Ռուսավրացական օրենքի հայկական տարբերակը․ «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հունաստանը կշարունակի Թուրքիայի հետ սահմանին՝ Էվրոս գետի երկայնքով պատնեշի կառուցումը։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին Realnews պարբերականին տված հարցազրույցում ասել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։

Նրա խոսքով՝ դա Հունաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու ևս մեկ միջոց է։

Ներկայում Հունաստանը պատնեշներ է կառուցում Թուրքիայի հետ սահմանի տարբեր հատվածներում՝ շուրջ 26 կմ երկարությամբ։ Սակայն Աթենքը ծրագրում է պատնեշ կառուցել գետի երկայնքով անցնող 208 կիլոմետրանոց ամբողջ սահմանին։

Նշենք, որ 2016 թվականի մարտին Անկարայի և Բրյուսելի միջև կնքված համաձայնությամբ՝ Թուրքիան պետք է արգելափակի ԵՄ երկրներ անօրինական միգրանտների հոսքը՝ դրա դիմաց ֆինանսական օժանդակություն ստանալով։ Այս տարվա փետրվարի վերջին, սակայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ն մեղադրեց համաձայնությունը չկատարելու համար։

«Թուրքիան չի կարող կերակրել բոլոր միգրանտներին, այդ պատճառով Հունաստանի հետ սահմանը բացվել է»,- հայտարարել էր Էրդողանը։

Աթենքն իր հերթին հայտարարեց անօրինական միգրանտների զանգվածային հոսքի մասին և փակեց Էվրոս գետով անցնող սահմանային անցակետը։