Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 150 հազարը․ մահացության ցուցանիշը՝ 7798
Քաղաքականություն
31.05.2020 | 18:30Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 151.466-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության հանրային կապերի բաժնի ղեկավար Կիանուշ Ջահանպուրը, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.516 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 151.466 է»,- ասել է նա:
Մեկ օրում Իրանում 63 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7.798-ի:
Միաժամանակ, 118.848 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Հիվանդներից 2.527-ի վիճակը ծանր է: