Կարո Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահին․ «Եթե հարձակումը եկեղեցու փոխարեն մզկիթի վրա լիներ, լուռ կմնայի՞ք»

Լուրեր

06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
06.07.2026 | 13:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 6-ի դրությամբ
06.07.2026 | 12:52
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ` Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին
06.07.2026 | 12:51
Իսրայելը սպառնում է Իրանի առաջնորդներին՝ մինչ Թեհրանում շարունակվում է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը
06.07.2026 | 12:37
Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պատրաստվում է հանդիպել Զելենսկիին, ապա զրուցել Պուտինի հետ
06.07.2026 | 12:24
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 11:37
Ռուսական ԱԹՍ-ներն Ուկրաինայում հարվածել են ադրբեջանական SOCAR-ի լցակայանին
06.07.2026 | 11:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել
06.07.2026 | 11:00
Ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում․ ՓԾ
06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի Սկյուտար շրջանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը բարձրացրել է մեջլիսում (խորհրդարան)։ Փայլանը թեմայի վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հասցեագրված հարցադիմում է հանձնել խորհրդարանի ղեկավարությանը։

Հարցադիմումի մեջ հայ պատգամավորը նախ թվարկել է վերջին շրջանում Ստամբուլի հայկական եկեղեցիների նկատմամբ ատելության հողի վրա տեղի ունեցած հարձակումները, ապա հիշեցրել, որ այդ հարձակումներից հետո Թուրքիայի նախագահն ու նախարարները դատապարտող հայտարարություններ չեն արել։

«Որևէ նախագահ չպետք է լուռ մնա այն ժամանակ, երբ ատելության հողի վրա հարձակումներ են տեղի ունենում սրբավայրերի վրա։

Չպատժված, չդատապարտված ատելության հողի վրա հանցագործությունը կրկնվել է․ 2020-ի մայիսի 26-ին Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (պարսպի դռան-խմբ․) խաչը պոկել ու գետնին են նետել։ Այսպիսով ատելության հողի վրա ևս մեկ  հանցագործություն է տեղի ունեցել»,- գրել է Փայլանը, ապա Թուրքիայի փոխնախագահին ուղղել հետևյալ հարցերը։

– Ինչու՞ չեք ձեռնարկում միջոցներ փոքրամասնությունների պաշտամունքի վայրերի վրա պարբերաբար տեղի ունեցող հարձակումների դեմ։

– Ատելության հողի վրա հայկական եկեղեցիների դեմ իրականացվող հարձակումները ինչու՞ չեք կանխում։ 

– Ինչու՞ չեք դատապարտում եկեղեցիների վրա կատարված հարձակումները։ 

– Հնարավո՞ր է կանգնեցնել ատելության հողի վրա տեղի ունեցող հարձակումներն այն պարագայում, երբ հանրապետության նախագահը շարունակում է կիրառել այնպիսի ատեության խոսքեր, ինչպիսին օրինակ «թրի ավելցուկ»-ն է։ 

– Արդյո՞ք հանցավոր խտրականության չեք ցուցաբերում՝ չկանգնեցնելով եկեղեցիների վրա ատելության հողի վրա կատարվող հարձակումները։ 

– Եթե ատելության այսպիսի հանցագործություններ կատարվեին ոչ թե եկեղցու, այլ՝ մզկիթի դեմ, լուռ կմնայի՞ք։

Ավելացնենք, որ հայկական եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակման վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի նախագահությանը ևս մեկ հարցադիմում է հանձնել ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Թումա Չելիքը։ Չելիքը հարցադիմումն էլ ուղղված է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։