Թրամփը սպառնում է ներքաշել բանակը, եթե բռնությունները շարունակվեն

Լուրեր

06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
06.07.2026 | 13:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 6-ի դրությամբ
06.07.2026 | 12:52
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ` Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին
06.07.2026 | 12:51
Իսրայելը սպառնում է Իրանի առաջնորդներին՝ մինչ Թեհրանում շարունակվում է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը
06.07.2026 | 12:37
Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պատրաստվում է հանդիպել Զելենսկիին, ապա զրուցել Պուտինի հետ
06.07.2026 | 12:24
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 11:37
Ռուսական ԱԹՍ-ներն Ուկրաինայում հարվածել են ադրբեջանական SOCAR-ի լցակայանին
06.07.2026 | 11:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել
06.07.2026 | 11:00
Ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում․ ՓԾ
06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ու խոշոր քաղաքներում են այս օրերին շարունակվում բախումներ ոստիկանական ուժերի ու ցուցարարների միջև: Ձեռքերն արդեն իսկ շղթայված Ջորջ Ֆլոյդը մի քանի րոպե էր խնդրել ոստիկանին հանել ծունկն իր կոկորդի վրայից, բացականչելով, «չեմ կարող շնչել»: Սակայն ոստիկանն իր ծունկը նրա կոկորդի վրա է պահել 8 րոպե 46 վայրկյան, երբ դրանից արդեն մոտ երեք րոպե առաջ 46-ամյա Ֆլոյդն այլևս չէր շարժվում: Ծունկը հանելուց երկու րոպե առաջ մյուս ոստիկանը ստուգել էր Ֆլոյդի աջ դաստակը ու չէր կարողացել զգալ զարկերակային անոթը: Հիվանդանոց տեղափոխվելուց մեկ ժամ անց հայտարարվել էր Ֆլոյդի մահվան մասին:

ԱՄՆ-ի նախագահն ասում է, թե աջակցում է բողոքի խաղաղ ցույցերը, որոնք պահանջում են ոստիկանի կողմից սևամորթ ամերիկացու սպանության հարցով արդար դատավարություն: Սակայն, ասել է Դոնալդ Թրամփը, թույլ չի տրվի, որ իրադրությունը վերածվի անարխիայի ու քաոսի:

Կատարվածի համար պատասխանատու ոստիկանը ներկայումս ձերբակալված է: Դերեք Չովինը մեղադրվում է երրորդ կարգի սպանության և երկրորդ կարգի չկանխամտածված սպանության մեջ:

Նախագահ Թրամփը հորդորել է արագացնել հետաքննությունը: Նա հորդորել է նաև դադարեցնել բռնությունները ու թվիթերյան իր էջում հայտարարել, թե հակառակ դեպքում տեղ կհասցվեն բանակային ուժեր:

«Երբ սկսվում է թալանը, սկսվում են նաև կրակոցները»,-  գրել էր նա իր էջում` առաջ բերելով զայրույթի նոր ալիք, քանի որ դրանք 1960-ականներին ռասիզմի մարտավարությամբ հայտնի Մայամիի ոստիկանության պետի խոսքերն էին: Թրամփի քննադատներն այժմ ասում են, թե Թրամփն է՛լ ավելի է հրահրում բռնություններ: