Ոստիկանները պարզել են կրակոցներ արձակած անձի ինքնությունը. նա ներկայացել է ոստիկանության բաժին

Լուրեր

06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 11:37
Ռուսական ԱԹՍ-ներն Ուկրաինայում հարվածել են ադրբեջանական SOCAR-ի լցակայանին
06.07.2026 | 11:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել
06.07.2026 | 11:00
Ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում․ ՓԾ
06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 10:13
Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
06.07.2026 | 09:53
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
06.07.2026 | 09:50
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
06.07.2026 | 08:56
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Աղայա» կոչվող սարամասում կրակում են:

«Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի երեք բնակիչներից մեկը, «Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ:

Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանություն, որտեղ իրենց ավտոմեքենայի սրահից ներկայացրել են 6 պայթուցիչ:

Նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ իրականում կրակոցներ են հնչել։ Դրանք արձակել էր 42-ամյա տղամարդը, որը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանություն։ Նա ոստիկաններին է ներկայացրել գործարանային համարով «ՍԿՍ» որսորդական ակոսափող հրացանը:

Քննությունը շարունակվում է»։