Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը 6 միլիոնից ավելի են, 2․6 միլիոն մարդ արդեն ապաքինվել է․ worldometers.info

Լուրեր

30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
Բոլորը

Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերը գերազանցել են 6 միլիոնը։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info վիճակագրական կայքից։

Վարակման դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է։ Այնտեղ մինչ օրս կորոնավիրուսի 1․793․530 վարակակիր է հայտնաբերվել։ Մահվան ելքերը 104․542-ն են։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ վարակման 468․338 և մահվան 27․944 դեպքով։ Վարակման դեպքերով 3-րդ տեղում հարևան Ռուսաստանն է։ Այնտեղ մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 396․575 քաղաքացի։ Եվրոպական երկրների շարքում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը (38․161 մահ) գրանցած Միացյալ Թագավորությունը 5-րդ տեղում է՝ մինչ օրս գրանցած 271․222 դեպքով։

Կորոնավիրուսի բռնկման եվրոպական ամենամեծ օջախներից Իտալիայում վարակի տարածման տեմպը շարունակում է նվազել՝ հաստատված դեպքերի թիվը հասցնելով 232․248-ի։

Ընդհանուր առմամբ՝ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը 367 հազարից ավելի է։ Վարակման ակտիվ դեպքերը, վերջին տվյալներով, գերազանցում են 3 միլիոնը։ 53 հազարից ավելի մարդ ծանր կամ ծայրահեղ վիճակում է։

Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը 2․6 միլիոն է։

Նելլի Մելքոնյան