Վաղվանից վերականգնվում է Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմը․ ՀՀ ԱԳՆ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան:

«ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Չինաստան այցելություն ծրագրել միայն խիստ անհետաձգելի դեպքերում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այնուամենայնիվ այցելություն ծրագրելու պարագայում՝ Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Չինաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմը ժամանակավորապես դադարեցվել էր 2020-ի հունվարի 31-ից՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը Չինաստանում։