ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ․ Արսեն Ջուլֆալակյան

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Հիմնավորումներով խոսում ես ոլորտային բացթողումների, սխալների մասին, մամուլը (որոշները…) սկսում է դրանում պարտադիր այլ բաներ որոնել։ Այսինքն, զուտ սրտացավություն և գործին նվիրվածություն հնարավոր չէ, պարտադիր պետք է անձնական շահ ունենաս»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալականը՝ ավելացնելով․

«Վերջին 2 օրվա ընթացքում այդ թեմայով էնքան ենթադրություններ, ասեկոսեներ և նյութեր հայտնվեցին, որ նպատակահարմար գտա պարզաբանել դրանցից գոնե տեսականորեն քիչ թե շատ հնարավորները))
ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո(0) ցանկություն ունեմ։ Երբեք դրան ուղղված ոչ մի քայլ չեմ արել և չեմ պատրաստվում անել։ Ավելին, երբ ժամանակին առաջարկվել է, ինքս հրաժարվել եմ։Ընտանիքիս ո՛չ մի անդամի, ո՛չ մի բարեկամի պետական որևէ կառույցում գործի տեղավորելու համար որևէ մեկին դիմած/խնդրած չկամ։ Եթե նման մարդ կա,թող հենց այս գրառման տակ նշի անունը։ Ավելին, պետական կառույցում աշխատող ոչ մի բարեկամ չունեմ!

Լևոն Ջուլֆալակյանի աշխատանքի մասով էլ(քաղաքապետարան) դժվար հայտնվի բանականությամբ օժտված գեթ մեկ մարդ, ով մտածի, որ նրագործի անցնելու համար պետք է մարդկանց խնդրել…

.Չգիտեմ, թե էդ ինչ սև ցուցակ է, որտեղից է հայտնվել և ինչ սկզբունքով է կազմել «հրապարակը», բայց կարծում եմ վատ խումբ չի ձևավորվել։) արժի առաջիկա ազատ օրերին էդքանովս գնանք օրինակ սուրճ խմելու, որ գոնե ինչ որ հիմք առաջանա գրածի տակ))

հ.գ. առաջարկում եմ, նշված հերյուրանքների փոխարեն զբաղվեք բարձրացրածս խնդիրների լուսաբանմամբ։ Եթե կարողանանք նույնիսկ դրանց մի մասը լուծել,կշահեն շատ-շատերը։ Չնայած՝ գրեթե վստահ եմ, նշածս թեմաները հեղինակած կայքերը դժվար թե նույնիսկ այս գրառումս տարածեն)

Առողջ ոչ աշխատանքային օրեր եմ ցանկանում բոլորիս»։

Օրեր առաջ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր ծավալվել, որին մասնակցել են ազգային հավաքականների մարզիչներ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ ու ՄՊՄԴ-ների ղեկավարներ:

Հանձնաժողովից հետո ArmSport-ը զրուցել էր Ջուլֆալակյանի հետ։