Մարմաշեն համայնքում ֆուտբոլ խաղալիս 20-ամյա երիտասարդ է մահացել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում նախօրեին դժբախտ դեպք է տեղի ունեցել․ ֆուտբոլ խաղալիս 20-ամյա երիտասարդ է մահացել։ Նա Մարմաշեն խոշորացված համայնքում ընդգրկված Վահրամաբերդ գյուղի բնակիչ է։

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան ժամը 18։30-19։00 սահմաններում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը։

«Մարմաշենն ու Վահրամաբերդը հարակից գյուղեր են, մոտ 2 կմ է հեռավորությունը։ Նոր ֆուտբոլի դաշտ ենք կառուցել, դեռ չենք էլ վերջացրել։ Ֆուտբոլի դաշտում, երևի, թիմերի են բաժանվել՝ Վահրամաբերդ ու Մարմաշեն, ֆուտբոլ են խաղացել։ Տեսել են, որ վատ է զգացել, վազել օգնել են, ջուր բան են բերել, տեսել են՝ էլ չի շնչում։ Նստացրել են մեքենան, տեղափոխել հիվանդանոց, այնտեղ արդեն արձանագրել են, որ մահացել է»,- ասաց Կարեն Արշակյանը։

Երիտասարդի մահվան հանգամանքները դեռևս պարզ չեն, նախնական տվյալներով՝ մարմնին հարվածի հետքեր չեն եղել։

«Այսօր առավոտ ժամը 5-ի դրությամբ, դատաբժշկի նախնական տվյալներով, հարվածի ինչ-որ ծանր հետքեր, կապտուկներ չկան, թևի վրա մի փոքր քերծվածք է եղել, բայց դա հնարավոր չի, որ մահվան պատճառ լիներ։ Դիահերձումը կավարտվի, եզրակացությունը կտան»,- ասաց համայնքնի ղեկավարը։

Նա նաև նշեց, որ ընտանիքում օրերս ևս մի դժբախտ դեպք է տեղի ունեցել․ մահացել է երիտասարդի քրոջ ամուսինը։

«Երկու քույր ունի։ Մի հատ էլ ցավալի բան կա իրենց ընտանիքի հետ կապված, քրոջ ամուսինն է մահացել ՌԴ-ում։ Այսօր, երևի, կբերեն։ 31 տարեկան էր»,- ասաց Կարեն Արշակյանը։

Ոստիկանությունը ներկայում քննություն է իրականացնում՝ երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար։ Մարմաշեն համայնքի ղեկավարի տեղեկացմամբ՝ ֆուտբոլ խաղացած երիտասարդները հարցաքննվել են, կան բերման ենթարկվածներ։ Քննությունը շարունակվում է։

Էմմա Չոբանյան