Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Էրդողանը Թրամփին ասել է․«Առանց ձեզ Սիրիայի սահմանն ավելի ամուր է»

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը կազմակերպված մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև թուրք-սիրիական սահմանից ամերիկյան զորքերի դուրսբերման խնդրին. գրում է ermenihaber-ը:

Թրամփը հիշեցրել է, որ երբ ԱՄՆ-ն իր զորքերը հետ է քաշել թուրք-սիրիական սահմանից, բոլորն այդ քայլը սարսափելի են որակել։

Նա նշել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վերջինս նրան հայտնել է, որ առանց ամերիկյան զորքերի թուրք-սիրիական սահմանին իրավիճակը բավական լավ է։

«Մենք պահում էինք Թուրքիայի և Սիրիայի սահմանը։ Այժմ ցանկանում ենք, որ մեր զինվորները տուն վերադառնան։ 1 տարի առաջ, երբ այս որոշումն ընդունեցի, քննադատեցին։ Այժմ նրանք են իրենց սահմանները պահում։ Մենք պաշտպանեցինք նավթը, սակայն կարգավորելու ենք նավթի հետ կապված խնդիրները և դուրս ենք գալու այնտեղից (Սիրիա-խմբ․)»,-ասել է Թրամփը։

Թրամփի այս հայտարարությունների շուրջ թուրքական լրատվամիջոցները գրել են, թե Էրդողանը Թրամփին ասել է՝ «առանց ձեզ Սիրիայի սահմանն ավելի ամուր է»։