Խնջույքը պետական միջոցառո՞ւմ է․ Արցախի ոստիկանության գնահատմամբ՝ այո․ Դանիել Իոաննիսյանը տարակուսած է

Լուրեր

06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 10:13
Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
06.07.2026 | 09:53
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
06.07.2026 | 09:50
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
06.07.2026 | 08:56
Խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը
06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
Բոլորը

Արցախի ոստիկանությունը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի դիմումն ուղարկել է ոստիկանության Շուշիի բաժին՝ ուսումնասիրության համար: Այս մասին Factor.am-ին փոխանցեցին Արցախի ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ մայիսի 21-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո տեղի էր ունեցել խնջույք Հայաստանի և Արցախի ղեկավար կազմի մասնակցությամբ: Պաշտոնական աղբյուրից տարածված լուսանկարներում երևում էր, թե ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, նրանց տիկնայք, երկու երկրների ԱԺ նախագահները և այլ պաշտոնյաներ սեղանի շուրջ էին առանց դիմակների՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն սա համարել էր ԱՀ պարետի թիվ 2 որոշման պահանջների խախտում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև ոստիկանությունը չի մերժել դիմումը, բայց մերժմանը հավասարազոր դիրքորոշում է հայտնել:

«Ուղարկել են Շուշիի բաժին, բայց միաժամանակ պնդում են, որ դա ոչ թե տոնական, այլ պետական միջոցառում էր: Չեն մերժել, բայց տվել են որակում, որը մերժման հիմք է: Արցախի պարետի ապրիլի 13-ի թիվ 2 որոշմամբ արգելված են 20-ից ավել անձի մասնակցությամբ տոնական միջոցառումները, իսկ սա ոչ թե պետական միջոցառում էր, այլ՝ տոնական: Մենք հստակ նշել էինք, որ խոսքը ոչ թե երդմնակալության մասին է, այլ դրան հաջորդած խնջույքի: Արարողության մասով ասելիք չունենք, այն օրինական էր, իսկ դրան հաջորդող խնջույքը տոնական միջոցառում էր: Ի՞նչ է նշանակում պետական միջոցառում, չկա այդպիսի հասկացություն Հայաստանի կամ Արցախի օրենսդրությունում: Ես չգիտեմ, թե Շուշիի բաժնում ինչ են քննարկելու, երբ ոստիկանության աշխատակազմի ղեկավարն արդեն նման դիրքորոշում է հայտնել»,- նշեց Իոաննիսյանը և հավելեց, որ առաջիկայում այլ գործողությունների են դիմելու:

Հիշեցնենք, որ այդ խնջույքից հրապարակված լուսանկարը սուր քննադատությունների պատճառ դարձավ: Սոցցանցերում իշխանություններին մեղադրեցին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներին չհետևելու և իրենց իսկ սահմանած կանոնները խախտելու համար:

Թեմայի շուրջ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ Factor.am-ին փոխանցել էր. «Մինչև ընդունելությունը տեղի է ունեցել ԱՀ նախագահի երդմնակալության արարողությունը, որից առաջ և որի ժամանակ վարչապետը տիկնոջ հետ, Կառավարության և Ազգային ժողովի հրավիրյալները կրել են դիմակ, շատերը նաև ձեռնոց: Ընդունելության համար ընտրված է եղել բացօթյա տարածք, որպեսզի մասնակիցները կարողանան պահպանել սոցիալական հեռավորությունը: Տվյալ լուսանկարում ընդամենը մի պահ է, որ միմյանց շնորհավորել են»:

Նարեկ Կիրակոսյան