Ավարտական միջոցառումները բացառելու համար պատասխանատու են դպրոցները

Լուրեր

06.07.2026 | 07:35
Նեյմարը հայտարարեց Բրազիլի հավաքականից հեռանալու մասին
06.07.2026 | 07:07
ԱԱ-2026. Բելինգեմի դուբլն օգնեց Անգլիային դուրս գալ քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 04:08
ԱԱ-2026. Բրազիլացիները լքեցին պայքարը, Հոլանդը` հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
Բոլորը

Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դպրոցներում կազմակերպվող ավարտական միջոցառումների` էքսկուրսիաների, հավաքների և ավարտական երեկոների բացառման պատասխանատվությունը դրվում է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա: Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը: Վարչապետը նշել է, որ ուսումնական հաստատության և համայնքի ղեկավարի հետագա պաշտոնավարման համար այս հանգամանքին կտրվի առանձնակի կարևորություն:

«ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարության ունեցած տեղեկություններով՝ առաջիկա հանգստյան 4 օրերին որոշ դպրոցներում կազմակերպվելու են դասարանների հավաքներ, որը վտանգավոր է համավարակի տարածման այս փուլում: Ուստի, ինչպես նշել է նախարարը, տնօրենները պետք է ջանքեր գործադրեն նման միջոցառումներ թույլ չտալու համար: Արայիկ Հարությունյանի խոսքով` ուսումնական հաստատությունները նախապես զգուշացվել են ավարտական միջոցառումներ չկազմակերպելու, առողջապահության նախարարության բոլոր ցուցումները և պարետատան սահմանած կանոնները պահելու մասին. «Օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ կոչ անել, հորդորել, նաև պահանջել դպրոցական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան ավարտական միջոցառումների կազմակերպումից: Հասկանում ենք, որ «Վերջին զանգը» մեր շրջանավարտների կյանքում բացառիկ իրադարձություն է: Մենք խոստացել ենք, համավարակի հաղթահարումից հետո օր նշանակել ու շրջանավարտների հետ միասին «Վերջին զանգը» նշել»,- ընդգծել է նախարարը:

Արայիկ Հարությունյանն առաջարկել է ոստիկանությանն առաջիկա հանգստյան օրերին խստացված հսկողություն իրականացնել կուտակումներ ենթադրող միջոցառումների ուղղությամբ: Նա իրավապահների ուշադրությունն է հրավիրել նաև դեպի սրբավայրեր ուխտագնացութունների և նմանատիպ այլ միջոցառումների վրա: Մասնավորապես, անցյալ շաբաթ մեծ կուտակումներ են եղել Սպիտակի Սբ. Հովհաննես մատուռի մոտ, որին անդրադարձել են նաև սոցիալական ցանցերի օգտատերերն ու ԶԼՄ-ները: Նման երևույթների կրկնությունը, ըստ նախարարի անթույլատրելի է: Ի պատասխան` ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը նշել է, որ առաջիկա օրերին պարետատան կանոնների պահպանության ուղղությամբ կսահմանվի խստացված հսկողություն»,- ասված է հաղորդագրությունում: