«Բա որ ինտերնետն ու հոսանքն անջատվեն»․ ֆորսմաժորային իրավիճակներ ու լարվածություն՝ Գյումրիի բուհերում օնլայն ավարտական քննությունների ժամանակ

Լուրեր

18.11.2024 | 09:50
Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Կոմիտեն պաշտոնապես հաստատեց
18.11.2024 | 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 09:47
Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ
18.11.2024 | 09:41
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի բուհերում ավարտական քննություններն անցկացվում են հեռավար տարբերակով։ Գյումրիի բուհերում ավարտական քննություններն արդեն մեկնարկել են։

Բուհն ավարտելը ուսանողների համար հիշարժան ու յուրահատուկ պահ է, որին պատրաստվում են երկար ժամանակ։ Համավարակը, սակայն, այս տարի փոխել է բոլորի պլանները։ Չնայած քննությունների անցկացման տարբերակը փոխվել է, ուսանողների հուզմունքը նույնն է, ավելացել են նաև մի շարք մտագոհություններ։

«Ավարտական աշխատանքի ներկայացման օրը բավական հիշարժան է լինում, պլանավորում ես դետալները, վարժ սովորում ելույթդ, նախապատրաստում հնարավոր հարցերի պատասխանները։ Եվ այս ամենը դու պատկերացնում ես իրական ռեժիմում՝ դեմ առ դեմ կանգնած համակուրսեցիներիդ և հանձնաժողովի առջև։ Բայց պարզվում է՝ բոլոր այս պատրաստություններն անիմաստ էին, ճիշտ է՝ ելույթդ ու ենթադրվող հարցերը նույնն են մնալու, բայց դրանց փոխանցման մեթոդն է փոխվում։ Մի կողմից անհանգստությունն ավելի է շատանում, ամեն պահի մտածում ես՝ «բա որ հիմա ինտերնետը անջատվի», «բա որ ելույթիս ամենակարևոր մասի ժամանակ համակարգիչը խնդիր ունենա ու չլսեն» ու այս «բա որ»-ները բազում են,  ուսանողին ավելի են տանջում, քան 4 տարի քննություններից առաջ չքնած գիշերները»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի Ֆինանսներ բաժնի 4-րդ կուրսի ուսանող Մկրտիչ Ավետիսյանը։

Մկրտիչն անկեղծացավ՝ իր ավարտական քննության ժամանակ ֆորս-մաժորային իրավիճակի է հանդիպել՝ հոսանքն է անջատվել։

«Կոնկրետ իմ դեպքում մեր թաղը հոսանքազրկվել էր, և աշխատանքի ներկայացումից մեկ ժամ առաջ ստիպված եղա ողջ պատրաստությունները տեղափոխել համալսարան, որտեղից էլ օնլայն միացա պաշտպանությանը։ Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ հարթ ընթացավ, և արդեն անցածից մնացել են ուրախ հիշողությունները, անգամ պաշտպանությունից առաջ եղած խառնաշփոթն էր շատ հետաքրքիր»,- ասաց Մկրտիչը։

Քննության ժամանակ արտակարգ իրավիճակում է հայտնվել նաև ուսանողուհի Լիանա Նիկոլյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ լարվածություն ունեցել է, բայց եթե քննությունն օնլայն չլիներ, այն ավելի մեծ կլիներ։

«Իմ պարագայում, ու նաև շատ ուսանողների, ովքեր Շիրակի մարզում են ապրում, այս օրերին պաշտպանության լարվածությանն ավելացավ նաև տեխնիկայի ու ինտերնետ հասանելիության խնդիրը, քանի որ ուժեղ քամու պատճառով շատ թաղամասեր չունեին էլեկտրականություն ու ինտերնետ։ Իմ պաշտպանությունը սկսվելու էր 13։00-ին, բայց մինչև առավոտյան ժամը 11-ը մեր թաղամասի էլեկտրաէներգիան չկար։ Շատ լարված էի այդ պատճառով, բայց, բարեբախտաբար, մինչ այդ խնդիրը լուծվեց ու կարողացա հավուր պատշաճի ներկայանալ»,- ասաց Լիանա Նիկոլյանը։

Նրա կարծիքով՝ քննությունների այսպիսի ձևաչափում պակասում է կենդանի շփումը։

«Մենք, կարծես, նույն ալիքի վրա չէինք, կտրված էինք մեկս մյուսից»,- ասաց Լիանան։

Ավարտական քննությունների հեռավար անցկացումը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում դասախոսների, գնահատող հանձնաժողովների համար։ Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս, տ․գ․թ․ Ղարիբ Հարությունյանն ասաց՝ քննությունների անցկացման օնլայն տարբերակում առավելություններ համարյա չկան, միայն, թերևս, այն, որ պրոցեսը հնարավոր է ավելի արագ կազմակերպել, իսկ հիմնականում գերիշխում են թերությունները։

«Թերություններից է, որ կենդանի շփման հնարավորություն չկա, կենդանի շփման տարբերակում ավելի օբյեկտիվ է դառնում գնահատումը։ Այսինքն՝ կարողանում ես ուղիղ շփման միջոցով հասկանալ, թե ինչքանով է ուսանողը իրականում տիրապետում նյութին, որը ներկայացնում է»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։

Նա նշեց, որ դեմ առ դեմ տարբերակում շատ ավելի բարձր է օբյեկտիվությունը, ավելի հեշտ տարբերակով է կատարվում գնահատումը։

«Օնլայն տարբերակում խնդիրներ են առաջանում, գնահատման պրոցեսը մի քիչ դժվարանում է։ Բացի այդ, քանի որ համակարգչից այն կողմ է գտնվում պատասխանողը, կարող է նաև լրացուցիչ նյութերից օգտվել, ինչը հնարավոր չէ վերահսկել, չնայած այդ խնդիրն էլ լուծվում է հարցերի ու ավարտական աշխատանքի ուսումնասիրման միջոցով»,- ասաց Հարությունյանը։

Հավելենք, որ ավարտական քննություններից զատ՝ բուհերը պատրաստվում են ընդունելության։ Դիմորդները ընդունելության քննության ու մասնագիտությունների նշումով դիմում-հայտը առցանց եղանակով ԳԹԿ կարող են ուղարկել մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը։

Էմմա Չոբանյան