Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց աճ է նկատվում․ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
27.05.2020 | 14:58Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության առաջարկած «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախագծի ընդունումը կարևորեց մարդու իրավունքների և մարդասիրության տեսանկյունից՝ հարց ուղղելով առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց ընդհանուր թվի վերաբերյալ։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս պահին մեր երկրում կա հոգեբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններին դիմող անձանց թվի աճ:
Մանրամասները՝ տեսանյութում։