ՏՄՊՊՀ-ն պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ

Լուրեր

06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
06.07.2026 | 13:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 6-ի դրությամբ
06.07.2026 | 12:52
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ` Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին
06.07.2026 | 12:51
Իսրայելը սպառնում է Իրանի առաջնորդներին՝ մինչ Թեհրանում շարունակվում է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը
06.07.2026 | 12:37
Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պատրաստվում է հանդիպել Զելենսկիին, ապա զրուցել Պուտինի հետ
06.07.2026 | 12:24
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 11:37
Ռուսական ԱԹՍ-ներն Ուկրաինայում հարվածել են ադրբեջանական SOCAR-ի լցակայանին
06.07.2026 | 11:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել
06.07.2026 | 11:00
Ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում․ ՓԾ
06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել:

Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը:

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում  ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հատկանիշներ:

Մեծածախ իրացնողների և առևտրային ցանցերի կողմից 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին ձեռնոցների իրացման ոլորտում նկատվել են հնարավոր չհիմնավորված բարձր գներով իրացման դրսևորումներ, արդյունքում՝ տվյալ ժամանակահատվածում վերջնական սպառողը դրանք ձեռք է բերել  բարձր գներով։ Մասնավորապես՝ մեկ զույգ ձեռնոցի մեծածախ վաճառքի գինը 2020 թվականի մայիսին միջինում եղել է 31-86 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝  միջինում  34-90 դրամ: