Արմեն Սարգսյանի հրամանագրերով մի շարք անձինք պարգևատրվել են մեդալներով

Լուրեր

30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով մի շարք անձինք պարգևատրվել են մեդալներով:

Ըստ այդմ՝

Հանրապետության նախագահի խորհրդական Համլետ Արամայիսի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով,

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար թիվ 13516 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Ռուբենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով,

 

Բնապահպանության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Վիտալի Էդմոնդի ԼԵՈՆՈՎԻՉԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով,

Վլադիմիր Սերգեյի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,

Երգարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար երգահան Սերգեյ Մկրտիչի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով,

Իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել`

Լիլիթ Զելիմի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

Արմեն Էդուարդի ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր,

 

Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի ՄՆՈՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով,

Դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով,

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Վլադիմիրի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ շնորհել քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: