Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է արտախորհրդարանական երեք ուժերի ներկայացուցիչների հետ

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաև 2020թ-ի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ հանդիպումները, ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանին և կուսակցության անդամներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Արթուր Թովմասյանը Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում առաջարկել է ձևավորել համազգային հարցերի օրակարգ, որոնց շուրջ Արցախի բոլոր քաղաքական ուժերը, անկախ քաղաքական հայացքներից, կունենան միասնական կարծիք: Առաջարկվող հարցերի շրջանակը վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը և երկրի անվտանգային հարցերին:

Հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարը նաև ընդգծել է ընդդիմության  կարևոր դերակատարությունը՝ թերությունների վերհանման և բացթողումների մատնանշման համատեքստում:

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը ողջունել է ԱԺ նախագահի՝ քաղաքական ուժերի հետ հանդիպելու նախաձեռնությունը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական և երկուստեք արդյունավետ: Այնուհետև կուսակցության ղեկավարն անդրադարձել է առաջարկվող օրակարգին և ներկայացրել հարցերի շուրջ իրենց կուսակցության տեսակետը:

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկրի զարգացման խնդիրներին, օրենսդրական բարեփոխումներին և համագործակցության ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

Հաջորդիվ ԱԺ նախագահն ընդունել է ԼՂ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության առաջին քարտուղար Բահատուր Դավթյանի գլխավորությաբ:

Բահատուր Դավթյանը, շնորհավորելով ԱԺ նախագահին երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ օրենսդիր մարմնի հետ կուսակցության կապը շարունակական կլինի:

ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ և քննարկել տարբեր հարցերի շուրջ ներկայացվող առաջարկները:

Այս ձևաչափով օրվա վերջին հանդիպումն Արցախի Պահպանողական կուսակցության մի խումբ անդամների հետ էր՝ կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:

Ողջունելով վերջիններիս՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է արտախորհրդարանական ուժերի հետ շարունակական հանդիպումների ու համագործակցության անհրաժեշտությանը՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Դավիթ Բաբայանի քաղաքական փորձն ու հմտությունն արտաքին քաղաքականության բնագավառում:

Դավիթ Բաբայանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ գործող քաղաքական ուժերի հետ հանդիպումների անցկացումը ողջունելի և կարևոր քայլ է՝ խնդիրների քննարկման, դրանց լուծման մեխանիզմների ընտրման առումով՝ միաժամանակ առաջարկելով՝ համազգային կարևորության հարցերի շուրջ խորհրդարանում լսումների և հանդիպումների ձևաչափը դարձնել օրինաչափ: