ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքվինի փորձարկումը. The Guardian

Լուրեր

19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ կազմակերպությունը դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքվինի և քլորոքվինի փորձարկումները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ տվյալ դեղամիջոցների կապված մտահոգությունները միայն COVID-19-ին են վերաբերում, և դրանք շարունակում են անվտանգ համարվել աուտոիմուն հիվանդություններ և մալարիա ունեցողների համար: Թեդրոս Հեբրեյեսուսը նշել է, որ նման որոշում ընդունվել է «Լանցետ» բժշկական ամսագրում վերջերս կատարված հետազոտության մասին հրապարակումից հետո:

Հրապարակման մեջ նշված է եղել, որ հիդրօքսիքլորոքվին ընդունող մարդիկ մահվան և սրտի հետ կապված խնդիրների ավելի բարձր ռիսկայնություն ունեն, քան նրանք, ովքեր այն չեն ընդունում: Ֆրանսիացի բժիշկ, Ֆրանսիայի բժշկական գիտությունների պրոֆեսոր, վարակիչ հիվանդությունների մասնագետ Դիդյե Ռաուլը, որն ամիսներ առաջ տարածել էր հիդրօքսիքլորոքվինի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բուժիչ հատկությունների մասին թեզը, դեմ է արտահայտվել բժշկական ամսագրում արված հրապարակմանը։

Հավելենք՝ այս դեղամիջոցի բուժիչ հատկությունների մասին վերջին շրջանում խոսում են կորոնավիրուսից ամենաշատ տուժած 2 երկրների՝ ԱՄՆ-ի և Բրազիլիայի ղեկավարները։ Նախորդ շաբաթ Դոնալդ Թրամփն անգամ հայտարարել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման համար անձամբ կիրառում է այդ դեղամիջոցը։ Բրազիլիայի նախագահը նույնպես կողմ էր արտահայտվում կորոնավիրուսի դեմ պայքարում հիդրօքսիքլորոքինի կիրառմանը:

Նելլի Մելքոնյան