Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունները

Լուրեր

30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին գործող կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:

Ինչպեսհայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել գործադիր իշխանության անդամներին՝ նշելով, որ թեև նրանց մի մասն է ընդգրկվելու նոր կառավարության կազմում, բայց բոլորի փորձն ու գիտելիքները շատ կարևոր են լինելու պետականաշինության հետագա գործընթացին ծառայեցնելու համար:

Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններն՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա: Նախագահի խոսքով՝ սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) պետական նախարար.

2) աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն.

3) առողջապահության նախարարություն.

4) արդարադատության նախարարություն.

5) արտաքին գործերի նախարարություն.

6) գյուղատնտեսության նախարարություն.

7) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.

8) կրթության, գիտության և մշակույթի նախարարություն.

9) պաշտպանության նախարարություն.

10) ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.

11) տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.

12) քաղաքաշինության նախարարություն.

13) ֆինանսների նախարարություն:

Սահմանվել է նաև պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը.

1) ազգային անվտանգության ծառայություն.

2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.

3) բնապահպանության կոմիտե.

4) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.

5) Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե.

6) ոստիկանություն.

7) պետական եկամուտների կոմիտե.

8) պետական վերահսկողական ծառայություն:

Ա. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ: