Պաշտպանության նախարարությունը հատուկ Factor-ի համար հայեցակա՞րգ է գրում

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Մեկ տարուց ավել է, ինչ քաղաքական և հանրային շրջանակներում ակտիվորեն շրջանառվում է «Ազգ-բանակ» արտահայտությունը: 2016թ. հոկտեմբերի 20-ին, դեռ ընդամենը երկու շաբաթ պաշտպանության նախարար աշխատած Վիգեն Սարգսյանը խորհրդարանում ներկայացրեց ազգ-բանակ գաղափարը: 2016 թվականի նոյեմբերի 8-ին նախարարն ազգ-բանակ գաղափարն ու հայեցակարգը, դրանից սկիզբ առնող 1000 դրամների նախագիծը ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանին: Հետո «Ազգ-բանակ» հայեցակարգից բխեցին «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը: Վիգեն Սարգսյանը հանրության տարբեր շերտերին և մարմիններին, սփյուռքին ու աշխարհին մեկ առ մեկ ներկայացրեց ծրագրերը: 2016թ. նոյեմբերի 16-ին հայեցակարգը պատմեց լրատվամիջոցների ղեկավարներին, մայիս 5-ին՝ հանրային խորհրդին, սեպտեմբերի 19-ին՝ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին, նոյեմբերի 14-ին՝ ԱՄՆ-ում և այլն: Երկար ու թեժ քննարկումներ եղան՝ 2017թ. ապրիլի 20-ին Երևանում կայացած «Ազգ-բանակ-2017» թեմայով համաժողովին, տարբեր հարթակներում:

Ու հանկարծ, մեկ տարվա ակտիվ շրջանառությունից հետո, պարզվում է ի՞նչ. Հայեցակարգ գոյություն չունի: Երկու շաբաթում գաղափարը հղացողները մեկ տարի է՝ չեն կարողանում հայեցակարգ գրել, միայն որոշ առանձին դետալներ են շարադրել:

Factor.am-ը հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարությանը` խնդրելով տրամադրել հայեցակարգը: Պատասխանը, թվում է՝ պաշտպանական գերատեսչության յուրաքանչյուր աշխատողի շուրթին պետք է լիներ, անգիր իմանային հայեցակարգը՝ ծայրից ծայր: Բայց ստացանք հետևյալ պատասխանը. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:

Նկատենք՝ մեր նամակը չի պահանջում որևէ ուսումնասիրություն, պարզ խնդրանք է՝ ներկայացնել այն փաստաթութղը, որի հիման վրա օրենսդրական կարևորագույն փոփոխություններ են արվել և դեռ արվելու են պաշտպանական համակարգում: Կամ պետք է հայեցակարգն ուղարկել, կամ հիմնավորել չուղարկելը, լրացուցիչ ի՞նչ ուսումնասիրության մասին է խոսքը:

Մեզ մնում է ենթադրել, որ Պաշտպանության նախարարությունում մեկ ամսում հայեցակարգ կգրեն՝ մեզ տրամադրելու համար:

Ի դեպ, այս ամենը քիչ էր, Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Աժ-ում արած հայտարարությունից պարզ դարձավ, որ «Ազգ-բանակ» գաղափարը բոլորովին ուրիշ ծնունդ ունի, Վիգեն Սարգսյանն էլ ոչ թե այն հղացել է, այլ՝ տարածել:

Լիլիթ Շաբոյան

Սևակ Հակոբյան