Առաջ ԵԿՄ-ի նախագահը եսիմ ով էր, հիմա ձեր թիմից է, ինչո՞ւ եք կռիվ տալիս. Անի Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
Բոլորը

Տարիներ շարունակ ես ու իմ կուսակցությունը՝ «Հանրապետությունը», ԵԿՄ-ն պաշտպանել ենք բորենիներից ու մնացած բաներից: Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տրամադրելու հարցը ավագանու նիստից հանելու առաջարկին, որը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը:

«Բարեբախտաբար ՔՊ-ն այսօր իշխանություն է և Սասուն Միքայելյանն էլ այդ կուսակցության վերջին անդամը չէ: Այն, ինչ այս պահին ասվեց, դա դուք պետք է փակ դռների հետևում ԵԿՄ նախագահ, կամանդիր Սասուն Միքայելյանի հետ քննարկած լինեիք և ոչ թե գայիք այստեղ: Ինձ համար պատիվ է ԵԿՄ-ի այս նախագծին քվեարկելը: Առաջ կռիվ էիք տալիս ԵԿՄ-ի համար, որովհետև նախագահը եսիմ ով էր, հիմա ձեր քաղաքական թիմից է, չեմ հասկանում, ինչի՞ համար եք կռիվ տալիս: Այդ գրասենյակները ապրիլյանի ժամանակ փոքր զինկոմիսարիատների դեր տարան և ավելի օպերատիվ հավաքվեցին ԵԿՄ-ի տղաները ու գնացին սահման»,- հայտարարեց նա:

Քաղաքապետ Հայկ Մարությանը ևս դեմ արտահայտվեց այդ հարցն օրակարգից հանելուն: Նա դրեց առաջարկությունը քվեարկության. Հարցը օրակարգից հանելուն կողմ քվեարկեց ավագանու 17 անդամ, 28-ը դեմ էր, առաջարկը չընդունվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: