«Մի՛ սպանիր վաղվա գիրքը». առաջատար հրատարակչությունները իրազեկող ֆլեշմոբ են նախաձեռնել

Լուրեր

30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Հայաստանյան առաջատար հրատարակչությունները  բաց նամակ-հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է.

«Վերջին տարիներին հայաստանյան հրատարակչությունները բախվում են բավական լուրջ ու մտահոգիչ խնդրի: Հայաստանում ապրող բազում անձինք/ կազմակերպություններ, խախտելով «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը, տարածում են մեր հրատարակած գրքերի պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերը՝ խախտելով հրատարակիչների, ստեղծագործողների, թարգմանիչների, նկարազարդողների և շատ ու շատ այլ մարդկանց հեղինակային և հարակից իրավունքները: Անօրինական այս տարբերակները տարածվում են սոցիալական ցանցերի խմբերով, անձնական նամակներով, էլեկտրոնային փոստերով: Այս ընթացքում նույնիսկ ստեղծվել են էլեկտրոնային գրքերի տարածման կայքեր և ֆեյսբուքյան խմբեր:

Ընթերցողներից շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ երկար ճանապարհ է անցնում գիրքը՝ մինչև իրենց ձեռքին հայտնվելը։ Ընթերցողներից շատերին հայտնի չէ, թե որքան աշխատանք են կատարում հրատարակիչները, որքան միջոցներ են ծախսում այս կամ այն գրքի հեղինակային իրավունքի ձեռքբերման, թարգմանության, խմբագրման, սրբագրման, ձևավորման ու հարակից աշխատանքների վրա: Որքան գումար է ծախսվում գրքերի տպագրության, մարքեթինգային և գովազդային արշավների վրա: Այս ամենը հրատարակիչներն անում են մեծ ջանքերի գնով՝ ընթերցողին հասցնելով բարձրակարգ արտադրանք:

Խոսելով մտավոր սեփականության բնագավառում կատարվող օրինախախտումների մասին` հարկ է նշել այն հանգամանքը, որ հասցված վնասները բազմակողմ են, դրանք վերաբերում են ոչ միայն հրատարակիչներին։ Հանդիսանալով իրենց հեղինակների ներկայացուցիչները` հրատարակիչներն ամեն կերպ իրենց հնարավությունների սահմաններում փորձում են պայքարել այդ արատավոր երևույթի դեմ, սակայն միայն մասնավոր հատվածի գործողությունները բավարար չեն։

Մտավոր սեփականության՝ մասնավորապես՝ հեղինակային իրավունքների իրավախախտումների հետևանքով նվազում է հեղինակների՝ նոր գրքեր ստեղծելու մոտիվացիան, քանի որ, եթե չկա դրա սպառումը՝ հետևաբար բացակայում է նաև նոր ստեղծագործություններ ստեղծելու անհրաժեշտությունը։

Պատկերացրեք մի հասարակություն, որտեղ չեն գրվում նոր գրքեր, չեն թարգմանվում արտասահմանյան գրականության ամենապահանջված և սիրված նմուշները հայերենով․․․

Մյուս կողմից՝ իրավախտները, չարաշահելով հայաստանյան հրատարակիչների բարձր հեղինակությունը, հաճախ համացանցում՝ ազատ հասանելիությամբ կամ վճարովի տարբերակով տեղադրում են մեր գրքերի կազմերով ֆայլեր, որոնք հնարավոր է՝ լինեն այլ թարգմանիչների աշխատանքներ (երբեմն կասկածելի բովանդակությամբ), ցածրորակ ֆոտոպատճենահանման պատճառով վնաս հասցնեն ընթերցողի տեսողությանը և բազում այլ խնդիրներ առաջացնեն, որոնց համար հրատարակիչը պատասխանատու չէ։ Ընդհանուր առմամբ՝ մտավոր սեփականության և մասնավորապես հեղինակային իրավունքների վերաբերյալ խնդիրը վերաճում է մեկ այլ, ոչ պակաս կարևոր խնդրի, այն է՝ անբարեխիղճ մրցակցությունը։

Ոչ միայն հրատարակիչներին, այլև ամբողջ ոլորտին վնաս հասցնող ապօրինությունը շատ հաճախ արվում է նաև չգիտակցված, ուստի այս հայտարարությունը կոչ է՝ ՉՏԱՐԱԾԵԼ ՄԵՐ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԻ պատճենված՝ սկանավորված, PDF տարբերակ դարձրած և անգամ լուսանկարած էջերը։ Դրանով ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ հրատարակիչների, ստեղծագործողների, թարգմանիչների, նկարազարդողների և շատ ու շատ այլ մարդկանց հեղինակային իրավունքները:

Որպես շահագրգիր կողմեր՝ մենք ցանկանում ենք առավելագույնս զարգացնել և հզորացնել մեր երկրի տնտեսությունը, ամրացնել հեղինակ-հրատարակիչ-ընթերցող կապը և ապահովել փոխադարձ հարգանքը և վստահությունը վերոնշյալ երեք կողմերի միջև։ Եվ այդ համատեքստում մենք նախատեսում ենք իրականացնել իրազեկման արշավ, որի մասին քայլ առ քայլ կտեղեկացնենք բոլորիդ:

Իսկ մինչև այդ, մյուս հրատարակչություններին, գրախանութներին, գրադարաններին, ՀԿ-ներին, գրական ակումբներին, ժամանակակից գրողներին, նկարազարդողներին, թարգմանիչներին և հատկապես գրքասերներին կոչ ենք անում միանալ այս հանրօգուտ շարժմանը՝ տարածելով մեր կողմից հրապարակվող տեղեկատվություններն ու պաշտոնական՝ #միսպանիրվաղվագիրքը հեշթեգը՝ այդպիսով ապահովելով էլ ավելի լայն իրազեկում»: