Հանրային հեռուստաընկերությունում կորոնավիրուսի վարակման դեպքեր կան
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի ուղիղ եթերի ժամանակ հաղորդավար Հայկ Նավասարդյանը հայտարարեց, որ չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումների, Առաջին ալիքում ևս արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք, ուստի իրենք այսուհետ եթեր են մտնելու դիմակով։
Factor.am-ի տեղեկություններով Հանրային հեռուստաընկերությունում կան նաև ինքնամեկուսացվածներ։