Չավուշօղլուն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ընտրություններին

Լուրեր

30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  թուրքական «DİM TV Alanya» հեռուսատաընկերության ուղիղ եթերում պատասխանել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին և Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շար հարցերի։ Նա նաև անդրադարձել է  արցախյան հիմնախնդրին, օրերս այնտեղ կայացած նախագահական ընտրություններին. գրում է ermenihaber-ը:

Ադրբեջանից Էլշադ Էյվազովը Չավուշօղլուից հարցրել է, թե երբ է Թուրքիան աջակցելու Ադրբեջանին, որպեսզի վերջինս «կարողանա իր սեփական հողերը ազատել բռնազավթումից»։

Թուրքիայի արտգործնախարարը կրկին առաջ է քաշել թուրք-արդբեջանական այն թեզը, ըստ որի՝ ղարաբաղյան հիմնախնդիրը պիտի լուծել  «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»։ Նախարարը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակի աշխատանքներից՝ ափսոսանք հայտնելով, որ երկար ժամանակ ի զորու չեն եղել լուծել հիմնախնդիրը։

Անդրադառնալով Արցախում տեղի ունեցած ընտրություններին, Չավուշղօղլուն հայտնել է, որ Անկարան դա չի ճանաչում՝ միևնույն ժամանակ շեշտել է, որ Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի ղարաբաղյան հարցում: Ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուս գործընկերոջ՝ Պուտինի հետ գրեթե բոլոր հանդիպումներում հորդորում է միասին լուծել Ղարաբաղի հարցը։

«Այսինքն, այս հարցերում Ադրբեջանը մեզ ուղղված ինչ խնդրանք ունենա, մենք այն կբավարարենք և համատեղ կշարժվենք»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։