Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն և Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
Քաղաքականություն
25.05.2020 | 17:26Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:
«Այդ համագործակցությունը միտված է Արցախում համերաշխության մթնոլորտի պահպանմամբ, երկու քաղաքական ուժերի ունեցած ծրագրային դրույթների շուրջ համագործակցությամբ ու միասնական ջանքերի գործադրմամբ մեր երկրի զարգացման կարևոր ընթացքի ապահովմանը»,- գրել է Արցախի նախագահը: