Նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձևավորվող կառավարությանը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

Լուրեր

30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի  հայրենակիցներ,

Արցախում առաջին անգամ կայացած համաժամանակյա  խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքներով այժմ կազմավորվում են երկրի գործադիր և օրենսդիր նոր իշխանությունները:

2020թ. ապրիլի 9-ի հայտարարությամբ տեղեկացրել ենք ԱՀ Ազգային Ժողովի ընտրությունների կապակցությամբ մեր գնահատականների և նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ՀՅԴ դիրքորոշման մասին:

Նկատի ունենալով համապետական ընտրությունների և ընտրված նախագահի հետ բանակցությունների արդյունքները՝  նպատակահարմար չենք գտնում մաս կազմել ձևավորվող  կառավարությանը:

2019թ. հուլիսի 7-ին և օգոստոսի 30-ին ՀՅԴ հրապարակած քաղաքական միասնական օրակարգի առաջնահերթությունների և նախընտրական ծրագրի հիման վրա հարաբերություններ ենք կառուցելու ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ:

Հուսով ենք, որ նոր իշխանությունները ջանք չեն խնայի հաջողություններ արձանագրելու ներքաղաքական խորհրդակցությունների ընթացքում առավել կարևորված՝ պետականության ամրապնդման, անվտանգության ապահովման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, Սահմանադրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշինքի իրավապայմանագրային ամրագրման, տնտեսական զարգացման, սոցիալական արդարության հաստատման, վերաբնակեցման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղություններով:

ՀՅ Դաշնակցությունն իր համահայկական կառույցով հաստատակամորեն շարունակելու է ներդրում ունենալ հայրենիքի  բարգավաճման գործում: ՀՅ Դաշնակցության ելակետային ուղենիշը եղել և մնում է ազատության, արդարության, ազգային ու համամարդկային արժեքների ամրակայումը և ներազգային համերաշխության  ապահովումը»: