Ուզում եմ դիմակազերծենք էս կապիկներին, որ շուկաներում խաղեր չտան․ Բագրատյանը՝ ՏՄՊՊՀ ղեկավարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
Բոլորը

Ազգային ժողովում այսօր ՏՄՊՊՀ-ն ներկայացնում է նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը։

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հարց ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ «Ընդամենը մի քանի ամիս իրանական կողմի դիզվառելիքի շուկան բացվել է, 100 տոննայով էլ են բերում, 200 տոննայով էլ են բերում, ու հետաքրքիր բան եղավ՝ մասշտաբի էֆեկտից խոսող ընկերությունը գնաց, սկսեց Իրանից ներկրել։ Բա, ընկեր ջան, այդ ի՞նչ էիր տարիներ շարունակ հեքիաթ պատմում, որ մասշտաբի էֆեկտ է, դրա համար էլ թանկ է նստում։ Ես ուզում եմ մենք դիմակազերծենք էս կապիկներին, որ խաղեր չտան էս շուկաներում իրենց ձևական, սուտ ինֆորմացիայով, և դա փոխանցեն համապատասխան կառույցներին, մարդիկ էլ հավատան՝ էս մարդիկ էս ի՞նչ լեգենդար գործ են անում, մենք էլ չգիտեինք։ Իրենք ուղղակի տարիներ շարունակ գերշահույթ են ստացել և շարունակում են ստանալ, հենց հնարավորություն ես տալիս, փուչիկի պես տրաքում են։ Իրենք չեն կարող 18-20 տարեկան տղաների հետ մրցակցել, որովհետև քյարթու, հիմար մարդիկ են։ Պետք է հնարավորություն տալ այդ երիտասարդները աշխատեն, քարուքանդ անել այդ շուկաները»,- ասաց պատգամավորը։

Ի պատասխան՝ ՏՄՊՊՀ նախագահը նշեց․ «Այո՛, իրավացի եք, մենք պատրանքներին չենք հավատում։ Չենք հավատում, որ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք երկնքից են իջել և հանուն ժողովրդի բիզնես են իրականացնում։ Եթե բիզնես են իրականացնում, ապա հանուն իրենց տնտեսական շահի, և եթե կա տնտեսական շահ, լինի մրցակցություն, ապա դեմքերն ու դեպքերը պետք է ենթարկվեն փոփոխությունների։ Այո՛, կան խնդիրներ, որոնք ավելի բարդ են, քան մեզ թվում է։ Նույն բենզինի շուկան մենք առաջարկություն ենք արել նաև ստեղծել պետական ներկրող ընկերություն որը տարբերակներից մեկն է, որ շուկան կկարգավորի»։

Մանրամասները՝ տեսանյութում։