Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է. Քաջարան համայնքի ղեկավար

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է: Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ։ Այս մասին ասված է Քաջարան համայնքի ղեկավարի Մանվել Փարամազյանի տարածած հայտարարությունում:

«Սիրելի համաքաղաքացիներ, արժանապատիվ սյունեցիներ, որպես Քաջարան համայնքի իրապես ընտրված, լեգիտիմ ղեկավար, իմ բարոյական պարտքն ու լիազորությունն եմ համարում դիմել ձեզ: Նախ՝ բոլորդ իրավունք ունեք իմանալ վերջին օրերի տխրահռչակ իրականության դեպքերի մանրամասներն ինձնից, և որ ամենակարևորն է՝ ես ի զորու եմ տեր կանգնել իմ և իմ համայնքի ցանկացած բնակչի իրավունքին և արժանապատվությանը: Ինչպես գիտեք, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իմ և մերձավորներիս բնակարաններում, որի արդյունքում բնականաբար որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել։ Դրան հաջորդել են մեր համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:

Կատարվածն ըստ էության քաղաքական հետապնդում է: Գաղտնիք չէ, որ ես երբևէ չեմ ներգրավվել քաղաքական ինտրիգների մեջ, տուրք չեմ տվել երկրում ծավալված քաղաքական խաղիկներին, զբաղվել եմ բացառապես մեր համայնքի զարգացման, շենացման գործով, համարելով, որ դրանից աստվածահաճ ու պետականամետ ոչինչ չի կարող լինել: Ինչպես տեսնում ենք, սակայն, որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու քաղաքական չեզոքությունը: Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ։

Որևէ հայի ձեռնտու չէ իրավիճակի ապակայունացում Սյունիքում՝ Արցախի դարպասում , և սա հղի է ծանր հետևանքներով»,- ասված է հայտարարությունում: