«Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկ տարածքն ընդլայնվում է

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում իրականացվում է ծառատունկ: Ծառատունկն իրականցվում է պարկի բարդու և սոճու անտառների վերաճի տնկինեռրով: Այս տնկիները տարածքի բնակլիմայական պայմաններին հարմարեցված են և բարձր կպչողականություն են ապահովում:

Ծառատունկն իրականացվում է պարկի տարբեր տեղամասերում՝ Ախուրյանի կիրճում,  Ալվար-Արտենիս տեղամասում և պարկի վարչական տարածքում: «Արդեն 15  օր է ինչ իրականացնում  ենք ծառատունկը: Առաջիկա 2 օրերի ընթացքում կավարտենք աշխատանքները Ախուրյանի կիրճի տարածքում: Աշխատանքների ավարտից հետո, այս տարածքում կունենանք նոր տնկիների  ավելի քան 1 հեկտար տարածք և անտառվերականգնման կես հեկտար տարածք: Ծառատունկ իրականացվում է նաև Արտենիս լճի հարակից տարածքում: Ավարտին կունենանք  բարդու  500 ծառատնկի:  Ծառատունկ իրականացվում  է նաև պարկի վարչական շենքի տարածքում»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արփի լիճ  ազգային պարկ»-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը՝  նշելով, որ ծառատունկն իրականացվում է պարկի այն տարածքում, որտեղ մինչ այս երբեք ծառատունկ չի կատարվել:

 

Աշխատանքներն ամբողջությամբ  իրականացվում են ազգային պարկի նախաձեռնությամբ ու ջանքերով: Ծառատունկին նաև  միանում են հարակից գյուղերի բնակիչները: «Մեր կողմից իրականացվող ծառատունկին միանում են հարակից բնակավայրերի բնակիչները: Ոգևորվածությունը մեծ է, ինչն, անխոս, շատ կարևոր է»,-նշեց Մուշեղ Մուրադյանը: