«Անհեթեթություն է»․ Միքայել Մինասյանը՝ «գործարարից սրճարան խլելու» քրեական գործի մասին

Լուրեր

29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Բոլորը

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն այսօր հրապարակած տեսանյութում անդրադարձել է ՀՔԾ-ում հարուցված իրեն վերաբերող քրեական գործին։

Օրերս նախաքննական մարմինը հայտնել էր, թե տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2007-2012 թվականներին ՀՀ վարչապետի ավագ օգնականի, այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչի արդյունքում «ՀԻՆ ԷՐԻՎԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին պատճառվել է մոտ 2 միլիարդ դրամի վնաս:

ՀՔԾ-ի ակնարկած պաշտոնյան ինքը՝ Միքայել Մինասյանն է։ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2007 թվականի նոյեմբերի 16-ին Մանվել Տեր-Առաքելյանին պատկանող ընկերությանը տրվել է համապատասխան շինարարության թույլտվություն՝ 2 տարվա ընթացքում վերակառուցել Օպերայի և բալետի ազգային թատրոնի այգու` Թումանյան փողոցին հարող 564 քմ տարածքում գործող «Օդեոն» բացօթյա սրճարանը՝ այն շահագործելու համար:

Տեր-Առաքելյանի ընկերությունը 2008 թվականին նախաձեռնել է սրճարանի վերակառուցման աշխատանքները, սակայն, ըստ ՀՔԾ-ի, 2007 – 2012 թվականներին ՀՀ վարչապետի ավագ օգնական, հետո՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ընկերության մասնակից Մանվել Տեր–Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը։

«Ընկերությունը փաստացի զրկվել է վարձակալած տարածքն իր նշանակությամբ օգտագործելու օրինական իրավունքներից, որի հետևանքով փաստացի դադարեցրել է գործունեությունը, զրկվել ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու հնարավորությունից՝ կրելով 1 միլիարդ 938 միլիոն 798 հազար 136 դրամի վնաս։ Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով»,- հայտնել էր ՀՔԾ-ն։

Անդրադառնալով այս գործին, Միքայել Մինասյանն ասաց՝ ինքը չէր հիշում, թե փաստաթղթերն ինչքանով են համապատասխանել օրենքին, սակայն հիշում է Երևանում այն ժամանակ տիրած հասարակական վրդովմունքը․ «Հարյուրավոր իմ ընկերներն ու ծանոթները զանգում էին, ասում, որ ես ամեն ինչ պետք է անեմ, որովհետև սա անհնարին է, ովքեր են թույլ տվողները և այլն։ Նիկոլ Փաշինյանն օգտագործել է առիթը ու իմ դեմ սկսել մի հիստերիկ արշավ։ Այնտեղ երբեք չի եղել սրճարան, դա անհեթեթություն է։ Այնտեղ եղել է փոս»։

Միքայել Մինասյանը հայտարարեց, թե ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության Մանվել Տեր-Առաքելյանի որդուն, որը իր տեղեկություններով, հրաժարվել է ցուցմունք տալ իր դեմ։ Մեկնաբանելով իրեն վերագրվող գրեթե 2 միլիարդ դրամ վնաս հասցնելու ՀՔԾ-ի մեղադրանքին, Մինասյանն ասաց․ «Այդ սրճարանը երբեք չի եղել։ Երբեք չեղած սրճարանը խլելով, սկսել եմ, բայց քրեական գործով միլիարդավոր չարաշահումներ են»։

Սերժ Սարգսյանի փեսայի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու հետ բերել միլիարդավոր դրամների չարաշահումները, բայց ըստ Մինասյանի, այս պատմությունը այլ բանի համար է պետք․ «Երեք-չորս շաբաթ հետո ԱԺ-ում ևս մեկ բոցաշունչ ելույթի ժամանակ «Իմ քայլի» պատգամավորներից մեկն ասելու է՝ ո՞ր Միքայել Մինասյանը, ա՞յն Միքայել Մինասյանը, որ խլեց գործարարից սրճարանը և միլիարդները»։

Նկատենք, որ Միքայել Մինասյանը մինչ օրս իր խոհանոցային տեսանյութերից ոչ մեկով չի անդրադարձել իրեն վերագրվող այլ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններին։

Ռոբերտ Անանյան