Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից. ԱՆ

Լուրեր

13.07.2026 | 15:58
ԵՄ-ն և Լոնդոնը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ԱԴԾ հաքերների դեմ
13.07.2026 | 15:49
Ալիևը դժգոհել է Բորելից ու հայտարարել, թե, իբր, հայ օլիգարխը «հակաադրբեջանական խումբ» է ֆինանսավորել
13.07.2026 | 15:42
«Նոան» գնել է «Միլանի» նախկին հարձակվողի տրանսֆերը
13.07.2026 | 15:34
Հայաստանն ու Ալբանիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.07.2026 | 15:23
«Սպիրտով ցիստեռներ ունենք ներսում, կարող է պայթյուն լինել». Ծառուկյանին պատկանող կոմբինատի աշխատակիցներն ակցիա են իրականացրել
13.07.2026 | 15:19
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
13.07.2026 | 15:15
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է բազմակի վնասվածքներով տեղափոխված մեկ տարեկան երեխան
13.07.2026 | 15:10
ԵՄ-ն կհաստատի ՀՀ-ում առաքելության ստեղծումը // Ծառուկյանին պատկանող գործարանի աշխատակիցների ակցիան․ ԼՈՒՐԵՐ
13.07.2026 | 15:02
Արտավազավանքում 2027-ին կսկսվեն հնագիտական պեղումներ, ապա՝ վերականգնման նախագծումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 14:57
Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է «Բորուսիայից» հեռանալուն
13.07.2026 | 14:49
Օդեսայի նավահանգստում ռուսական հարվածից Տոգոյի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական նավի անձնակազմի 3 է անդամ զոհվել
13.07.2026 | 14:40
Թայլանդում փաբում հրդեհի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել
13.07.2026 | 14:30
Ալիևը դժգոհել է, որ Հայաստանը որպես գլխավոր տրանսպորտային հանգույց է ներկայացվում
13.07.2026 | 14:19
FIMI․ ԵՄ-ն Հայաստանում մեկնարկում է նոր գործընկերային առաքելություն՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար
13.07.2026 | 13:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
Բոլորը

Արդարադատության նախարարությունը երաշխավորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը: Այս մասին ասվում է ՀՀ Արդարադատության նախարարության հաղորդագրությունում։

«Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից»։

Արդարադատության նախարարությունը հարկ է համարում օբյեկտիվ իրականությունը չխեղաթյուրելու համար կրկին ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ.

Արդարադատության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրությամբ նշել է, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ: Դուրսգրման բնօրինակ փաստաթուղթի լուսապատճենը կցվել է հանցագործության մասին հաղորդմանը և ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Ի գիտություն փաստաբանական խմբին՝

1) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրումը չի կարող իրականացվել այլ հաստատության, այս դեպքում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշմամբ: Դուրսգրումն իրականացնում է կոնկրետ այն բժշկական կենտրոնի որոշմամբ, որտեղ հիվանդը գտնվում է: Դուրսգրման էպիկրիզում «Աստղիկ» բժշկական կենտրոնը ևս նշել է, որ դուրսգրումն իրականացվել է՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի տնօրենի N Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և կոնսիլիումի արդյունքները: Այս պայմաններում առնվազն անհասկանալի է, թե փաստաբանական խումբը դուրսգրման գործընթացի իրավաչափության ինչն է վիճարկում:

ՊՈԱԿ-ը հայտնել է իր պատրաստակամությունը քրեակատարողական հիմնարկների պայմաններում երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի՝ առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, ուստի, փաստաբանական խմբին առաջարկում ենք առավել մանրամասն ծանոթանալ դուրսգրման էպիկրիզին և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու փոխարեն կենտրոնանալ իրենց պարտականությունների վրա և երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության իրավունքը (Հիշեցնում ենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով՝ հաշվի առնելով այն, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում):

2) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ:

Վերահաստատում ենք Արդարադատության նախարարության դիրքորոշումն առ այն, որ Նախարարությունը երաշխավորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը»,- ասվում է հաղորդագրությունում: