«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հայտնաբերվել է թաքստոց՝ արգելված իրերով      

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 22-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի վարդակի հետնամասում հայտնաբերել են պատի մեջ փորված թաքստոց, որտեղից  առգրավել են կտորի պատյանում պահված բջջային հեռախոս՝ 2 բաժանորդային քարտերով և 8 GB հիշողությամբ կրիչով, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ, լիցքավորման 4 լար, 4 ականջակալ և 1 անլար ականջակալ։ Նույն հիվանդասենյակի սեղանի տակից էլ հայտնաբերվել է մոտ 5 սմ շեղբով ինքնաշեն դանակ։ Հիվանդասենյակում պահվող դատապարտյալ Ա. Վ.-ն հայտնել է, որ հայտնաբերված արգելված իրերը պատկանում են իրեն։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։