«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ». նախագահ

Լուրեր

11.06.2026 | 16:28
Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին
11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
11.06.2026 | 16:07
Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել
11.06.2026 | 16:00
Կարկտի «բլուրներ», ջրածածկ մեքենաներ․ ինչ վիճակ է Գյումրիում աննախադեպ տեղումներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 15:59
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 15:55
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
11.06.2026 | 15:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի բացման խաղի հաղթողին
11.06.2026 | 15:37
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, թե ռուս դիտորդները ՀՀ ընտրություններում «բազմաթիվ խախտումներ» են արձանագրել
11.06.2026 | 15:28
Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
11.06.2026 | 15:26
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմը Խերսոնի մարզի հետ կապող կամուրջներին
11.06.2026 | 15:15
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
11.06.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից հեռացվելու հավանակության մասին // Այս ձմեռ գազի գինը չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 15:02
ՌԴ-ի հետ առանց վիճաբանության մեջ մտնելու, հարցերը կքննարկենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 14:59
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. նա հետախուզվում է
Բոլորը

«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին կատարել բոլոր պարտականությունները, լինել կարգապահ, մտածել պատասխանատվության մասին, հարազատների, ծնողների, նրանց մասին, ովքեր հիվանդ են կամ թույլ առողջություն ունեն:

Ինչ վերաբերում է արդեն իսկ կատարված քայլերին, նախագահն ասել է, որ միշտ էլ կհասցնենք գնահատել , թե աշխարհը, մեր կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրն ինչ արեց, ինչպես արեց: «Բայց, կարծում եմ, շատ էական է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն այսօր նաև մտածի, թե ինչպես կարող է օգտակար լինել,– նշել է նախագահ Սարգսյանը:– Եվ այդ իմաստով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր փոքր ներդրումը փորձում է բերել այս գործին: Նախ և առաջ, առաջին օրվանից սկսած ես պարբերաբար, համարյա ամեն օր կապի մեջ եմ տարբեր և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ նախագահների, և՛ առողջապահության նախարարների կամ գիտական կենտրոնների հետ, որոնք զբաղվում են այս հարցերով: Մի քանի նպատակով. նախ և առաջ, հասկանալու այս վիրուսի տեսակը, և ինչպես են տարբեր երկրներ պայքարում դրա դեմ, սովորել, թե որտեղ են սխալներ արվել: Այս բոլոր տեղեկությունները փոխանցում էի մեր համապատասխան մարմիններին՝ առողջապահության նախարարին, տալով իմ խորհուրդները և այն, ինչ սովորել եմ:

Միաժամանակ, խոսելով տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչ-որ ձևով իրենց աջակցությունն էի խնդրում, որովհետև մենք, մանավանդ առաջին ամիսներին, մեծ կարիք ունեինք պաշտպանական գործիքների՝ սկսած դիմակներից, ձեռնոցներից»:

Որպես արագ և օգտակար արձագանքի օրինակ՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարը մի ամբողջ օդանավ է ուղարկել, որի բերած բեռի մեջ, օրինակ, միայն 500 հազար հատ բազմակի օգտագործման ձեռնոցներ էին: «Կամ՝ ՀՀ կառավարությունը Չինաստանից գնել էր որոշակի քանակությամբ դեղորայք, միաժամանակ, Չինաստանի նախագահը մեր անձնական շփման արդյունքում մեծ քանակությամբ նվերներ ուղարկեց՝ բժշկական պարագաներ,-ասել է Հանրապետության նախագահը:– Եվ հիմա նվերների մի մասը՝ սկսած մի քանի տասնյակ հազար դիմակներից, նախագահի աշխատակազմը պետք է բաժանի, օրինակ, ծերանոցներին, կամ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա»:

Օրերս նախագահ Սարգսյանը հեռավար զրույց էր ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ, որի ընկերությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ և որոշակի հաջողությունների է հասել: Նախագահն ասել է, որ ինքն ամեն օր հետևում է կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող համաշխարհային գործընթացներին, այդ թվում՝ հնարավոր պատվաստանյութի և բուժամիջոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին և տեղեկատվությանը, մանավանդ եթե դրանք կապ ունեն մեր հայրենակիցների հետ: «Ուրախ կլինեմ, եթե ինքը հաջողության հասնի, բայց իմ խոսակցության կամ հետաքրքրված լինելու նպատակը զուտ ակադեմիական չէ,– անդրադառնալով Նուբար Աֆեյանի հետ զրույցին՝ ասել է նախագահը:– Օրինակ՝ ես խոսել եմ նաև Օքսֆորդի համալսարանի հետ, նրանք արդեն հայտարարել էին, որ նոր պատվաստանյութ է հայտնաբերվել, և նույնիսկ AstraZeneca-ն պայմանագիր է կնքել իրենց հետ: Ես ուզում եմ, որ եթե նոր դեղորայք կա, ապա փորձենք այնպես անել, որ այդ դեղորայքն առաջիններից մեկը Հայաստանում հայտնվի: Օրինակ, Միացյալ Նահանգներում հայտնի Gilead Sciences ընկերությունը դեղորայք է հայտնաբերել, որը որոշակի իրական ազդեցություն է թողնում: Մոտավորապես 6000 հիվանդների բուժել են, և ամերիկյան FDA-ն իրենց լիցենզիա է տվել, որ այդ դեղերն օգտագործվեն: Իհարկե, դրանք շատ թանկ դեղեր են, բայց հնդկական մեկ այլ ընկերություն ստացել է դրանք շատ ավելի էժան տարբերակով թողարկելու իրավունք: Այսօր այդ հնդկական ընկերությունը խոսում է մեր առողջապահության նախարարության հետ, և մենք հնարավորություն կունենանք էժան գնով ձեռք բերել շատ արժեքավոր դեղ»:

Նախագահն ասել է, որ եթե աշխարհում ինչ-որ տեղ կա հետաքրքիր գաղափար կամ նոր դեղ, որը օգտագործվելու է որևէ երկրում, պետք է փորձել այն շատ արագ բերել Հայաստան, որովհետև եթե այդ դեղն իսկապես լինի հաջողված, հերթը շատ մեծ է լինելու: