Ռուսաստանը դուրս չի գա «Բաց երկնքի պայմանագրից»

Լուրեր

19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
Բոլորը

Մոսկվան մտադիր է հետևել «Բաց երկնքի պայմանագրի» դրույթներին այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գոյութուն ունեն: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդում է ria.ru-ն:

«Մոտեցումը պետք է լինի պրագմատիկ: Քանի դեռ պայմանագիրն ուժի մեջ է, մենք մտադիր ենք ամբողջությամբ հետևել բոլոր իրավունքներին ու պարտականություններին, որոնք բխում են այդ փաստաթղթից»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանը, արդյոք, կքննարկի՞ պայմանագրի մյուս մասնակից գործընկերների հետ ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, որ պատրաստվում է դուրս գալ պայմանագրից:

Գրուշկոն հույս է հայտնել, որ պայմանագրի մյուս մասնակիցները ևս բարեխղճորեն կմոտենան իրենց պարտականություներին:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մտադրության մասին և նշել, որ վեց ամիս անց ազատ կլինեն պարտականություններից: Որպես պատճառ նշվել է, որ Ռուսաստանը չի պահպանում պայմանագրով նախատեսված պայմանները: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ որոշումը կարող են փոխել, եթե Մոսկվան սկսի հետևել պայմանագրի դրույթներին ամբողջությամբ: Ռուսաստանը հերքել էր մեղադրանքները:

Հիշեցնենք, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության թռիչքներ։