Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախումբը կոչ են արել ԱՄՆ-ին դատապարտել Ադրբեջանի զորավարժությունները

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավարները և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը երկու առանձին նամակ են հղել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Ադրբեջանում անկացվող լայնածավալ զորավարժությունների վտանգների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է  Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, նրանք ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացրել են այն լուրջ վտագները, որոնք կարող են առաջանալ Ադրբեջանի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժությունների ժամանակ։

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնին և բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը, որպեսզի զգուշացնեն ԱՄՆ վարչակազմին և միջազգային հանրությանը համաճարակային պայմաններում Ադրբեջանի անխոհեմ քայլերի մասին»,- ասել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները առաջին նամակը հղել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերին, իսկ երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նրանք նամակում նշել են, որ այդ զորավարժությունները վտանգավոր են, խախտում են դիվանագիտական համաձայնագրերը և կարող են ապակայունացնել անվտանգությունը Հարավային Կովկասում այն ժամանակ, երբ կորոնավիրուսը հարյուր հազարավոր կյանքեր է  խլել։

Նրանք նամակներում կոչ են արել ԱՄՆ վարչակազմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանում անցկացվող զորավարժությունները:

Ֆրանկ Փալոնը և Հայ դատի հանձնախմբի ղեկավարները պետքարտուղար Պոմպեոյին և պաշտպանության նախարար Էսպերին հասցեագրված նամակում նաև անհանգստություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի անվտանգության ոլորտին 100 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ։