Միքայել Մինասյանը հեղաշրջում է առաջարկել՝ Փաշինյանին հեռացնելու համար. «Իմ քայլից» արձագանքում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու տարի առաջ երկրում զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունից զրկված և այժմ ապօրինի հարստացման համար մեղադրվող ու իրավապահներից թաքնվող Միքայել Մինասյանը երեկ հայտարարեց Հայաստանում նոր վարչապետի ընտրության անհրաժեշտության մասին:

Ըստ նրա՝ երկրում առկա բոլոր խնդիրների պատճառը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է և իշխող քաղաքական ուժը պետք է նոր վարչապետ ընտրի:

Ուշագրավ օրինաչափությամբ՝ այս գրառումից ժամեր անց, գրեթե նույնաբովանդակ կոչով, թվիթերում հանդես եկավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը, հիշեցնենք, հայտարարում էր, որ որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ։

Պաշտոնանկությունից մեկ օր անց՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Factot TV-ին տված հարցազրույցում Վանեցյանը բացառում էր իր ու Մինասյանի կապը, ավելին՝ պնդում, որ Սերժ Սարգսյանի փեսան օրենքի առաջ շատ հարցերի պետք է պատասխանի:

Այսօր Արթուր Վանեցյանից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ քաղաքական լուծումների մասին իր և Միքայել Մինասյանի նույնական մոտեցումների շուրջ։ Նրա հեռախոսազանգին պատասխանած անձը նշեց, որ Արթուր Վանեցյանը հանդիպման է և դրանից հետո այլևս չհաջողվեց կապ հաստատել ԱԱԾ նախկին տնօրենի հետ։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ստացվում, որ գրեթե նույն օրը նույնաբովանդակ տեքստեր են հրապարակվում այդ երկու գործիչների սոցցանցերի էջերում։

Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հնարավոր կապը, ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, ամենակարևոր հարչցը չէ, որ ասօր հուզում է սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացուն։ Ըստ նրա՝ գործող իշխանությունից դժգոհ քաղաքացուն չի հետաքրքրում, թե իր կյանքն ով կբարելավի:

Միքայել Մինասյանն ու Արթուր Վանեցյանն օգտվում են Covid 19-ի պատճառով երկրում ստեղծված ծանր իրավիճակից և փորձում են սեփական քաղաքական շահն առաջ մղել: Մինասյանի և Վանեցյանի նույնաբովանդակ գրառումներն այսպես է մեկնաբանում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն ու ընդգծում՝ ԱԱԾ նախկին տնօրենն ու Սերժ Սարգսյանի փեսան համագործակցում են:

Թեմային անդրադարձել են նաև Իմքայլական պատգամավորները:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նարեկ Կիրակոսյան