Վարչապետը կառավարության նիստին առաջին անգամ դիմակով է, նա մյուսներին էլ կոչ արեց դիմակ կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ արձանագրվել է 335 նոր դեպք, մահերի թիվը 70 է։ Այս մասին այսօր Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն առաջին անգամ նիստին պաշտպանիչ բժշկական դիմակով էր ներկայացել։

Իր ելույթի ընթացքում Փաշինյանը նաև մյուսներին կոչ արեց դիմակ կրել։

«Այս փուլում մեր մարտավարությունը հետևյալն է․ ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտինի։ Ընդ որում, գիտեք, որ պարետատունը փակ տարածքներում դիմակների օգտագործման պարտադիր պայման է ապահովել, և մենք, այս համատեքստում, պետք է ավելի ուշադիր լինենք, որովհետև քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված նաև սոցիալական ցանցերում, որ եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ինչո՞ւ կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում։ Կարծում եմ՝ շատ արդարացի և ճիշտ դիտարկում է։ Մենք պետք է ապահովենք, որ նաև պետական կառավարման մարմիններում դիմակներ կրեն։ Մարդիկ կարող են առանց դիմակ լինել այն ժամանակ, երբ իրենց աշխատասենյակներում միայնակ են։ Մնացած բոլոր դեպքերում պետք է պարտադիր կրեն, այդ թվում՝ միջանցքներում։ Նաև ճաշարաններում պետք է ապահովել պայմաններ, որպեսզի պատշաճ սոցիալական հեռավորություն ապահովվի»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: