Ում դեմ է հայց ներկայացրել Ալեն Սիմոնյանը և հրապարակային ինչ սպառնալիք է հնչել նրա հասցեին. ԱԺ փոխնախագահը փակագծեր է բացում

Լուրեր

13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց, թե ինչ երկու հայցեր է ներկայացրել դատարան և ինչ խնդրով է դիմել Ոստիկանություն։

«Առաջին հայցը մի քաղաքագետի գրառման է վերաբերվում, որտեղ ակնհայտ վիրավորանքներ կան՝ ուղղված ինձ։ Երկրորդը hzham.am կոչվող կայքում արված մի հրապարակման առնչությամբ է, որտեղ սուտ տեղեկություններ են նշվել։ Այդ նյութի մեջ գրված էր, թե իբր ես ռեստորանում կռիվ եմ սարքել»,- մանրամասնեց Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակն ասաց, որ նշյալ կայքում իրեն վերաբերող ևս մեկ սուտ հրապարակում էր տեղ գտել, սակայն այդ նյութի պատճեններն ինքը չի պահպանել, այդ իսկ պատճառով դրա առնչությամբ հայց չի ներկայացրել։ Երկու հայցերն արդեն իսկ վարույթ են ընդունվել։

Բացի դրանցից, Ալեն Սիմոնյանը դիմել է Ոստիկանություն՝ հանցագործության վերաբերյալ հաղորդում ներկայացնելով, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ «Դա վերաբերում է կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքին, ինչն արվել է հրապարակային կերպով»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Սիմոնյանն ընդգծեց, որ այսուհետ շատ ուշադիր է լինելու յուրաքանչյուր նման դրսևորման նկատմամբ․ երբ վիրավորանք, զրպարտություն կամ սպառնալիք կհնչի իր հասցեին՝ հստակ իրավական արձագանք է լինելու նման դեպքերում։

Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, ԱԺ փոխխոսնակն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ 2 հայց է ներկայացրել դատարան, նաև՝ հաղորդում՝ հանցագործության վերաբերյալ։

Մերի Մարտիրոսյան