Կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը. երկու պետությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

Լուրեր

19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Բանակցությունների ընթացքում  երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակույթի ոլորտներում: Նախագահներ Սարգսյանը և Պուտինը բարձր են գնահատել փոխադարձ մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Հարգելի՛ բարեկամներ, գործընկերներ,
Մենք շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Կցանկանայի նշել, որ մեր բոլոր թիմերը լարված աշխատում են մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին Ռուսաստան կատարած Ձեր այցի ընթացքում: Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում և տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է: Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել:

Դուք այս անգամ ժամանել եք «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» մեկնարկի կապակցությամբ: Մենք շատ ուրախ ենք, որ այս ուղղությամբ էլ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Հիմա մենք Ձեզ հետ միասին կմեկնենք Տրետյակովյան պատկերասրահ, ցուցահանդեսը կդիտենք, այնտեղ ևս մեկ միջոցառում է նախատեսված: 
Դուք գիտեք՝ մեր իրավապահ մարմինները վերադարձնում են Հայաստանում գողացված Վրուբելի նկարը: Վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի կերպարվեստի սիրահարների շրջանում: Կցանկանայի Ձեզ շնորհակալություն հայտնել, որ աջակցել եք այդ ցուցահանդեսի կազմակերպմանը, և մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք, որ Հայաստանի քաղաքացիները ժամանակակից պայմաններում, ժամանակակից միջավայրում հնարավորություն ունենան առնչվելու ռուսական արվեստի ձեռքբերումներին և այն ամենին, ինչով մենք հպարտանում ենք: Այս ուղղությամբ հետագայում էլ համատեղ կաշխատենք»,-հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը:

«Շնորհակալություն, Վլադիմի՛ր Վլադիմիրի:
Ես ուրախ եմ մեր հանդիպման համար: Եվ Դուք ճիշտ եք՝ ակնհայտ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով: Սոչիում մեր վերջին հանդիպումից հետո մենք ունեցել ենք Ռուսաստանի Դաշնության կառավարության մակարդակով պաշտոնական այց: Հոկտեմբերին անցկացրել ենք Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, Եվրասիական գործընկերության երկրորդ համաժողովը և Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Ամսվա սկզբին կայացել է Միջկառավարական հանձնաժողովի հոբելյանական 30-րդ նիստը:

Մարդկանց միջև սերտ շփումները, մշակութային, կրթական, գիտական կապերը մեզ համար ունեն հատուկ նշանակություն. անցյալ տարի Հայաստանում հաջողությամբ են անցել «Ռուսաստանի մշակույթի օրերը», իսկ բառացիորեն այսօր մենք մեկնարկ ենք տալիս «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում մի շարք միջոցառումների, որոնք անցկացվելու են ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի բոլոր մշակութային քաղաքներում: 

Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: