2 կազմակերպությունների կողմից փաստաթղթերի կեղծման միջոցով պետական գնումներին մասնակցելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ոստիկանություն

Լուրեր

23.02.2026 | 17:27
ԿԳՄՍ նախարարը, ՀՁՖ նախագահն ու հավաքականի մարզիչը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին
23.02.2026 | 17:18
Նոր նշանակում Կառավարությունում
23.02.2026 | 17:07
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը երկուշաբթի օրը չի համաձայնեցվի. Կալաս
23.02.2026 | 16:56
31-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է
23.02.2026 | 16:47
Հայ մարտիկը նորամուտը հաղթանակով է նշել UFC-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 16:38
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
23.02.2026 | 16:29
Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
23.02.2026 | 16:17
Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը
23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Բոլորը

2 կազմակերպությունների կողմից բանկային երաշխիքների թերթիկները կեղծելու միջոցով պետական գնումներին մասնակցելու վերաբերյալ տեղեկությունները Երևանի քաղաքապետարանը փոխանցել է ՀՀ Գլխավոր դատախազությանը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ այս կազմակերպությունների մասին հրապարակում էր արել նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ ընդգծելով, որ խոսքը հարյուրավոր միլիոնների չարաշահման մասին է։

«Դավիթ Խաժակյանի հրապարակմանը մենք ընթացք ենք տվել, Երևանի դատախազությունն այն ուղարկել է Ոստիկանության բաժին՝ նյութեր պատրաստելու։ Երևանի քաղաքապետարանի գրությունը նույն խնդրի առնչությամբ կցվել է և ուղարկվել Ոստիկանություն»,- նշեց Արևիկ Խաչատյանը։

Ոստիկանությունից էլ մեզ հայտնեցին, որ Դատախազությունից առայժմ հրապարակման վերաբերյալ որևէ գործ չեն ստացել։

Հիշեցնենք նաև, որ ըստ ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի՝ այդ կազմակերպություններից մեկի ղեկավարը՝ Վահագն Ղալումյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնքահայր, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ազգականն է։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Հայկ Ղալումյանից։ Նա չպատասխանեց մեր հարցին՝ խոստանալով ավելի ուշ զանգահարել:

Անժելա Պողոսյան