Ռուսաստանի բացասական պատասխանը Հայաստանին հղի է անկանխատեսելի հետևանքներով. Արմեն Քթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 20:00
«Հայաստան այցս հետաձգվում է ֆիզիկական սպառնալիքի մասին նախազգուշացման պատճառով»․ ռուս ընդդիմադիր գործիչ
19.09.2026 | 19:46
Ռազմական ոստիկանության պետը խորհրդակցություն է անցկացրել․ հանձնարարականներ են տրվել
19.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականի հաղթարշավը շարունակվում է
19.09.2026 | 19:25
Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել
19.09.2026 | 18:46
Ռուսաստանը փորձում է միջամտել ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններին․ NYT
19.09.2026 | 18:10
Սրբուհի Գալյանը կմեկնի Աբու Դաբի՝ ՄԱԿ-ի կոնգրեսին մասնակցելու
19.09.2026 | 17:52
Քոբայրի վանական համալիրի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ ՆԳՆ
19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հայտնի է, երեկ մերժեց Հայաստանի ու Բելառուսի առաջարկը՝ մինչև 2025 թվականը ձևավորել ԵՏՄ ընդհանուր էներգետիկ շուկա։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Պուտինի այս մերժումը չի նշանակում, որ Ռուսաստանը մերժում է գազի էժանացման Հայաստանի առաջարկը, որ շաբաթներ առաջ ռուսական կողմին արել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սա ավելի շուտ նշանակում է, որ Ռուսաստանը չի շտապում հրաժարվել այն լծակներից, որոնց մեծ հաճույքով օգտագործել է իր գործընկերների հետ բանակցություններում։ Ռուսաստանն էլ գիտակցում է, որ բացասական պատասխանը հղի է անկառավարելի ու անկանխատեսելի հետևանքներով»,- ասաց նա։

Ըստ տնտեսագետի՝ գազի գինը նվազեցնելու պարագայում հայաստանյան հանրության շրջանում փորձ կարվի վերականգնել Ռուսաստանի սասանված հեղինակությունը՝ որպես Հայաստանի բարեկամ երկիր, հակառակ դեպքում՝ բացասական ֆոնը կպահպանվի:

«Հանրության ընկալումը կլինի հետևյալը՝ Հայաստանը կնքել է նախկին ոչ լեգիտիմ, կոռումպացված իշխանություններին պարտադրված երկարաժամկետ պայմանագիր, Ռուսաստանը չի հրաժարվում այդ պայմանագրից, և այդ ստրկացուցիչ պայմանագրով նախատեսվող պայմանները շարունակում է պարտադրել Հայաստանին։ Սա բարեկամ, ռազմավարական դաշնակից երկրի պահվածք չէ, և բոլորը սա հասկանում են»,- նշեց տնտեսագետը։

Արմեն Քթոյանն ընդգծում է՝ Ռուսաստանը պետք է գիտակցի, որ տնտեսական վնաս պատճառելով՝ Հայաստանին դնում է իր նկատմամբ քաղաքական դիրքորոշումը փոխելու նպատակահարմարության հարց քննարկելու առաջ. «Պետք է այնպես անի, որ նման դիսկուրս երկրում չլինի։ Քաղաքական դիրքորոշումը պետք է հիմնված լինի նաև տնտեսական շահի վրա, այլապես կստացվի, որ մենք ռուսական գիծն ընդունում ենք և Ռուսաստանի հետ նույն տիրույթում ենք՝ քաղաքական այլընտրանքայնությունից ելնելով»։

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում, հատկապես այսօր, սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: «Ինչպես ես բազմիցս նշել եմ՝ ոչ խտրական սկզբունքներով ձևավորվելիք էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը, եթե ոչ հիմնականը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում, ԵՏՄ բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության արդար մրցակցային պայմաններ»,- ասել է վարչապետը։

Մերժելով՝ Պուտինը պատասխանեց, թե միասնական սակագինը հնարավոր է միայն միասնական շուկայի պայմաններում՝ միասնական բյուջեով և հարկային միևնույն համակարգով. «Քանի դեռ չենք հասել ինտեգրացիայի այդ մակարդակին, գազի գինը պետք է որոշվի շուկայական տնտեսության գործոններով՝ հաշվի առնելով մատակարարների ծախսերը և ներդրումները, ինչպես նաև շահույթ ապահովելով ներդրված կապիտալի համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան