Նախկին կառավարությունները պարտքի դիմաց օտարեցին գազաբաշխիչ համակարգը, հիմա դրա պտուղներն ենք քաղում. Ատոմ Մարգարյան

Լուրեր

16.04.2026 | 23:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
16.04.2026 | 23:16
ՌԴ-ում ինտերնետն այժմ վերահսկվում է ԱԴԾ-ի երկրորդ ծառայության կողմից, որի աշխատակիցները փորձել են թունավորել Նավալնիին․ The Bell
16.04.2026 | 22:58
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի
16.04.2026 | 22:48
Թուրքիայում ուսուցիչները բողոքի ցույցեր են անցկացրել դպրոցներում զինված հարձակումներից հետո
16.04.2026 | 22:34
Դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. Սիմոնյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին
16.04.2026 | 22:21
Վրաստանում հատուկ վիզա կգործի «թվային քոչվորների» համար
16.04.2026 | 22:08
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2026 | 21:54
Մուստաֆաևը հայտարարել է, որ Արաքսի վրայով Աղբենդի կամուրջը շուտով կհանձնվի շահագործման
16.04.2026 | 21:40
Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային
16.04.2026 | 21:27
ԱՄՆ զորքերը պատրաստ են վերսկսել մարտական ​​գործողությունները. Հեգսեթը զգուշացնում է Իրանին
16.04.2026 | 21:14
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը
16.04.2026 | 21:00
Կառավարությունը շեշտում է՝ եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ԵՄ-ից աջակցության փաթեթներ ունի՝ մեղմելու հետևանքը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:50
Հռոմի պապը քննադատել է «բռնակալներին», որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա
16.04.2026 | 20:42
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ «Ուժեղ Հայաստան»-ից 14 անձ է ձերբակալվել, նոր գաղտնալսում է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:30
Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ

– ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փաստորեն, հստակ հայտարարեց, որ Հայաստանն ու Բելառուսը չպետք է գազի սակագնի նվազման հույս ունենան: Ասաց՝ ԵՏՄ-ում ինտեգրման մակարդակը դեռևս բավարար չէ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Ընդհանուր առմամբ՝ միասնական էներգետիկ շուկա ձևավորելու նպատակադրումները կան ԵՏՄ պայմանագրի հիմքում, և առաջին քայլը էլեկտրաէներգետիկ շուկայի խնդիրն է: Ինչ վերաբերում է գազայի շուկայի միասնական սակագներին և այլն, ըստ իս՝ այս պահին Ռուսաստանը երբեք չի գնա սակագների միասնականացման և այդ լծակն իր ձեռքից բաց թողնի: Սա, ըստ էության, ճնշալծակ է Ռուսաստանի համար՝ և՛ նախկին խորհրդային տարածքի, և՛ այլ երկրների նկատմամբ, սա գաղտնիք չէ: Սա քաղաքական գործիք է, որը Մոսկվան կիրառում է՝ ինչպես ցանկանում է: Եվրոպական երկրների, եվրոպական շուկաների խնդիրն այլ է: Այնտեղ, ըստ էության, բախվում են «Գազպրոմ»-ի և ԱՄՆ-ի ու Եվրոպա գազ ներկրող այլ երկրների շահերը, այնտեղ գնագոյացման խնդիրն այլ չափողականություն ունի: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերությունների շրջանակում գազի գնագոյացման հարցին, նկատի ունեմ՝ հայ-ռուսական գազային պայմանագիրը, դա կոնկրետ երկու երկրների երկկողմ հարաբերությունների հարց է, և այո՛, կա այդ սահմանափակումը, ինչը ևս խոչընդոտ է, որպեսզի ընդհանուր ինտեգրացիոն, համատեղ ֆորմատներ ձևավորվեն գնակազմավորման: Բելառուսն այլ պատմություն է, և կարծում եմ՝ չպետք է Հայաստանի հետ դնել նույն հարթության վրա: Մեզ համար, կարծում եմ, գլխավոր հարցը այլընտրանքի խնդիրն է: Հայաստանն ունի այլընտրանք, դա իրանական գազն է: Բայց, ցավոք, գազաբաշխիչ համակարգն ամբողջությամբ պարտքի դիմաց ժամանակին նախկին կառավարություններն օտարել են, ըստ էության՝ անհեռատես քայլեր են արվել, որի պտուղները մենք հիմա քաղում ենք: Սա է իրավիճակը:

– Անդրադարձաք երկկողմ ձևաչափով հայ-ռուսական բանակցություններին: Կարծում եք՝ դեռ կարո՞ղ ենք ակնկալել, որ առնվազն այս ճգնաժամային իրավիճակում ռուսական կողմն ի շահ Հայաստանի զիջումների կգնա:

– Նախ՝ նշեմ, որ խոսքը հայ-ռուսական երկարաժամկետ գազային պայմանագրի մասին է, որը կնքվել է մինչև 2040 թվականը, և սկզբունքորեն դա խոչընդոտ է: Պետք է երկու տարբերակից մեկը ընտրել՝ կա՛մ մենք գնում ենք շուկայական գնակազմավորման և պատրաստ ենք լինում կոնյուկտուրայի փոփոխությունների պայմաններում նաև ավելի բարձր սակագներով գազ ստանալու՝ ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Իրանից: Այդ դեպքում պետք է առ ոչինչ ճանաչվեն այդ պայմանագրերը, ինչը, ըստ էության, կարող է անել Ազգային ժողովը, կարող է և դա անել միակողմանիորեն: Բայց դա լուծման տարբերակ չէ, քանի որ մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ կոմպլեքս են, որտեղ ոչ միայն էներգետիկ ոլորտում համագործակցությունն է, այլ բազմաթիվ հարթություններ կան՝ սկսած ռազմական ոլորտում համագործակցությունից, անվտանգությունից, ռազմական տեխնիկայի մատակարարումներից, նաև մարդկային ռեսուրսների շարժից և այլն: Բազմաթիվ հարցեր կան, այնպես որ՝ չի կարելի այդ մի կոմպոնենտն առանձնացնել և հույս ունենալ, որ այդտեղ հնարավոր է շատ արագ ճեղքում ունենալ: Սա, կարելի է ասել, հարցերի թնջուկ է, որը արագ լուծումներ չունի, մանավանդ՝ այսպիսի ֆորսմաժորային իրավիճակում, կորոնաճգնաժամի պայմաններում դժվար թե լուծումներ ունենա: Երևի թե պետք չէ պարանը շատ ավելի ձգել քո կողմը, ավելի շատ կոմպրոմիսներ պետք է փնտրել, քան թե կոնֆլիկտներ:

– Այս պարագայում Հայաստանի Կառավարության հաջորդ քայլերը, Ձեր կարծիքով, որո՞նք պետք է լինեն:

– Կարծում եմ՝ Կառավարությունը պետք է լրջորեն ուսումնասիրի իրավիճակը գազաբաշխման համակարգում, ծախսերը, ներդրումները, ֆինանսական իրական հոսքերը, լուրջ աուդիտ անցկացնի: Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), համենայն դեպս, ցույց է տվել, որ ցանկություն չունի լրջորեն զբաղվելու այս խնդրով և բացելու բոլոր փակագծերն ու հոսքերը: Եվ նոր իշխանությունը պետք է արտաքին աուդիտ իրականացնի, ուսումնասիրի թե՛ համակարգի վիճակը, թե՛ իրական հոսքերը, թե՛ ծախսերի, եկամուտների, կորուստների պատկերը, և միայն դրանից հետո կարելի է լուրջ եզրակացություններ անել: Իսկ ավելի հեռու ապագայի համար, կարծում եմ, պետք է այլընտրանքների հարցը լուծել, մասնավորապես՝ իրանական կողմի հետ պետք է գնալ ավելի սերտ բանակցությունների և գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց անդրամ փոխանակման հարցում լուծումներ գտնել, ավելացնել ներդրման ծավալները և ինչ-որ առումով այլընտրանք ստեղծել ռուսական խողովակին: Բայց այս պահի դրությամբ, կրկնում եմ, շատ չպետք է ոգևորվել, որովհետև ՌԴ-ն, ըստ իս, չի գնա այդպիսի զիջումների, մանավանդ՝ «Գազպրոմ»-ն այսօր շատ ծանր վիճակում է եվրոպական ուղղությամբ, նախագծերը տապալման եզրին են կամ տապալվել են: Ընդհանրապես, աշխարհը հիմա դառնում է ավելի դիվերսիֆիկացված, կապերն ավելի ռիսկային են դառնում, այնպես որ՝ շատ ավելի ճկուն մոտեցումներ են պետք քաղաքական գործիչներից: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կոշտ դիրքորոշմանը, ինչ-որ տեղ ես հասկանում են, որ վերջին երկու տարիներին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, և Հայաստանը, ըստ էության, այլ վեկտոր է ծավալել, ժողովրդավարական, լեգիտիմ իշխանություններ է ձևավորել, որոնք ի վիճակի են ինքնուրույն և անկախ կուրս վարել, սա, հնարավոր է, նյարդայնացնում է Կրեմլին: Մյուս կողմից՝ Բելառուսի ղեկավարի անկախ վարքագիծը ևս կարող է բավականաչափ Ռուսաստանի ղեկավարների քիմքին հաճո չլինել: Բայց, այսպես թե այնպես, ԵՏՄ ֆորմատը կա, ինչ-որ տեղ պատմական արմատներ ունի, կան ընդհանուր շահեր: Եվ չնայած խնդիրներ կան էներգետիկ շուկայի ձևավորման և միասնական սակագների կազմավորման ոլորտում, այդուհանդերձ, կան ավելի մեծ, ավելի գլոբալ ընդհանուր շահեր, որոնց հետ բոլորը պետք է հաշվի նստեն, այդ թվում՝ Մոսկվան:

– Պարո՛ն Մարգարյան, ստեղծված իրավիճակում ԵՏՄ-ին, եթե չասենք Հայաստանի հետագա անդամակցությունը, ապա գոնե ինտեգրման խորացումը արդարացված համարո՞ւմ եք, երբ, օրինակ, մեզ համար նման կենսական նշանակության հարցում չենք կարողանում հաջողության հասնել:

– Կա ռեսուրսների հավասար մատչելիության խնդիր: Այն, որ ինտեգրացիոն ցանկացած ֆորմատի շրջանակում բիզնեսը, տնտեսությունը կարող է լինել մրցունակ և կենսունակ, եթե ռեսուրսները հավասարապես կամ որոշակի միջակայքում հասանելի են, դա սկզբունքների սկզբունքն է: Երկար ժամանակ չի կարող, ասենք, Հայաստանի արտադրողը կրկնակի ավելի թանկ գազով եվրասիական շուկայում արտադրանք տա, ասենք, ռուսական կամ ղազախական ընկերություններին համադրելի գներով: Այստեղ է պրոբլեմը: Եվ միջին կամ երկարաժամկետ հատվածում այսպիսի ինտեգրացիոն միավորումը չի կարող լինել կենսունակ ու ունենալ հեռանկար: Երկրները գոնե պետք է հնարավորություն ունենան՝ այլընտրանքային խողովակներով, աղբյուրներից համադրելի գներով էներգակիրներ ստանալ: Սա է հարցերի հարցը: Եվ Ռուսաստանը, այնուամենայնիվ, ուզում է ունենալ ուղղահայաց հարաբերություններ, այսինքն՝ ինքը լինել թելադրող, իսկ մյուսները՝ կատարող, դա կարող է լինել մի քանի տարի, բայց երկար ժամկետում նման ինտեգրացիոն կազմավորումներն ապագա չունեն: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ պետք է շարունակել բանակցել, քննարկել երկկողմ, բազմակողմ ձևաչափերով, բոլոր հարթակներում բարձրացնել հարցեր և չխուսափել սուր հարցադրումներից, ինչպես նաև փորձել գնալ այն արժեքների հետևից, որոնք հռչակվել են:

Թամարա Հակոբյան