Փրկարարներն իրականացնում են արհեստական քարաթափման աշխատանքներ
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում եմ, որ մայիսի 20-ին ժամը 10:06-ից Լոռու մարզի Ուրասար գյուղի սկզբնամասում և Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի մոտակայքում իրականացվում է արհեստական քարաթափում:
Դեպքի վայրում աշխատում են Լոռու և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: