Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը գերազանցել են 5 միլիոնը. 31.3%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին

Լուրեր

13.07.2026 | 16:50
«Ռեալի» ֆուտբոլիստները մեկ ակումբի համար ռեկորդային գոլեր են խփել ԱԱ-2026-ում
13.07.2026 | 16:41
Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ը խաթարում է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները
13.07.2026 | 16:32
Էլինա Ավանեսյանը հիմնական փուլի ուղեգիր է նվաճել Ռումինիայում
13.07.2026 | 16:21
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
13.07.2026 | 16:17
Ալիևը ՌԴ-ին մեղադրել է ուկրաինական տարածքների օկուպացիայի մեջ
13.07.2026 | 16:10
Փաշինյանի հետ սուր բանավեճի բռնված բժշկին աշխատանքից ազատել են
13.07.2026 | 15:58
ԵՄ-ն և Լոնդոնը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ԱԴԾ հաքերների դեմ
13.07.2026 | 15:49
Ալիևը դժգոհել է Բորելից ու հայտարարել, թե, իբր, հայ օլիգարխը «հակաադրբեջանական խումբ» է ֆինանսավորել
13.07.2026 | 15:42
«Նոան» գնել է «Միլանի» նախկին հարձակվողի տրանսֆերը
13.07.2026 | 15:34
Հայաստանն ու Ալբանիան քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.07.2026 | 15:23
«Սպիրտով ցիստեռներ ունենք ներսում, կարող է պայթյուն լինել». Ծառուկյանին պատկանող կոմբինատի աշխատակիցներն ակցիա են իրականացրել
13.07.2026 | 15:19
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
13.07.2026 | 15:15
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է բազմակի վնասվածքներով տեղափոխված մեկ տարեկան երեխան
13.07.2026 | 15:10
ԵՄ-ն կհաստատի ՀՀ-ում առաքելության ստեղծումը // Ծառուկյանին պատկանող գործարանի աշխատակիցների ակցիան․ ԼՈՒՐԵՐ
13.07.2026 | 15:02
Արտավազավանքում 2027-ին կսկսվեն հնագիտական պեղումներ, ապա՝ վերականգնման նախագծումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը, ըստ worldometers.info վիճակագրական կայքի, հատել է 5 միլիոնի սահմանը՝ հասնելով 5.002.783-ի։

Վարակման դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է։ Այնտեղ մինչ օրս կորոնավիրուսով 1.570.583 վարակակիր է հայտնաբերվել, ինչն աշխարհում գրանցված դեպքերի 31.3%-ն է։

Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 308.705 հաստատված դեպքով։ Միայն վերջին 24 ժամում այնտեղ 8.764 նոր դեպք է արձանագրվել։ Վարակակիրների թվով 3-րդ տեղում Իսպանիան է՝ 278.803 դեպքով։

Վերջին շրջանում կորոնավիրուսի տարածման տեմպն աճել է Բրազիլիայում՝ երկիրը դարձնելով վարակման հաստատված դեպքերի թվով աշխարհում 4-րդը։ Այնտեղ մինչ օրս 271.885 վարակակիր է հայտաբերվել։ Եվրոպական երկրների շարքում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցած Միացյալ Թագավորությունը 5-րդ տեղում է՝ մինչ օրս գրանցած 248.818 դեպքով։

Կորոնավիրուսի բռնկման եվրոպական ամենամեծ օջախներից Իտալիայում վարակի տարածման տեմպը վերջին շրջանում նվազել է՝ հաստատված դեպքերի թիվը հասցնելով 226.699-ի։ Առայսօր կորոնավիրուսից մահվան ելքերի ամենաբարձր ցուցանիշն աշխարհում գրանցել է ԱՄՆ-ն՝ 93.533 մահվան դեպքով։

Ընդհանուր առմամբ՝ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը 325 հազարից ավելի է։ Վարակման ակտիվ դեպքերը, վերջին տվյալներով, 2.705.887-ն են, որոնցից 45.397-ը՝ ծանր կամ ծայրահեղ վիճակում։

Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է 1.971.353 է։

Նելլի Մելքոնյան