Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել. փաստաբան

Լուրեր

30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ հարցաքննության կանչելու ծանուցագիր է ուղարկվել։ Այս մասին  ասել է Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Հարցաքննության է կանչվել այն դեպքում, երբ ես երեկ արդեն 3-րդ անգամ գրավոր նշեցի, որ մարտի 16-ից Հայրապետյանը գտնվում է արտերկրում, ու բոլորը գիտեն, որ ցամաքային սահմանները փակ են, հանրահայտ փաստ է, որ ավիահաղորդակցություն չկա։ Վարույթն իրականացնող մարմինը հենց այս իրավիճակից օգտվում է, փորձ է անում պատրանք ստեղծել, որ Ռուբեն Հայրապետյանը խուսափում է քննությունից։ Շաբաթ օրը ծանուցում են ուղարկում հարցաքննության ներկայանալու, որ ամսի 18-ին առավոտյան շուտ Ռուբեն Հայրապետյանը ներկայանա։ Սա ուղղակի իրավական առումով ծաղր է, քրեական դատավարության օրենսգիրքը ոտնատակ են տալիս ինչ-որ հանձնարարություններ կատարելու կամ արդյունքներ ակնկալելու համար»,- ասել է փաստաբանը։