Էդուարդ Աղաջանյանը տեսազրույց է ունեցել ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադանի հետ

Լուրեր

06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
06.07.2026 | 13:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 6-ի դրությամբ
06.07.2026 | 12:52
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ` Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին
06.07.2026 | 12:51
Իսրայելը սպառնում է Իրանի առաջնորդներին՝ մինչ Թեհրանում շարունակվում է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը
06.07.2026 | 12:37
Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պատրաստվում է հանդիպել Զելենսկիին, ապա զրուցել Պուտինի հետ
06.07.2026 | 12:24
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
06.07.2026 | 11:37
Ռուսական ԱԹՍ-ներն Ուկրաինայում հարվածել են ադրբեջանական SOCAR-ի լցակայանին
06.07.2026 | 11:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել
06.07.2026 | 11:00
Ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ բնակավայրում տուն է այրվում․ ՓԾ
06.07.2026 | 10:48
Ավելի քան 500 ուկրաինական ԱԹՍ-ներ հարձակվել են Ղրիմի ու ՌԴ-ի շրջանների վրա․ Ղրիմում բլեքաութ է
06.07.2026 | 10:39
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը՝ վերականգնելով երթևեկությունը
06.07.2026 | 10:27
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 11 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
06.07.2026 | 10:21
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը մայիսի 15-ին տեսազրույց է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության (ԲԿԳ) տնօրեն Սանջեյ Պրադանի հետ։

 

«Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է Covid-19 շրջանակում կառավարության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական, կրթական և առողջապահական միջոցառումները և դրանց իրականացման փուլում առաջացած թափանցիկության, հասանելիության ու փոխադարձ վստահության խնդիրները։

 

ԲԿԳ տնօրեն Սանջեյ Պրադհանը խոսել է Covid-19 շրջանակում այլ կառավարությունների կողմից իրականացված հաջողված ժողովրդավարական մոդելների մասին՝ գնումների «Open Data» ձևաչափի և հրապարակային գործընթացի, միջոցառումների վերաբերյալ ժամանակին տեղեկատվության հասանելիության, Էլեկտրոնային ժողովրդավարական գործիքների հասանելիության և կառավարության նկատմամբ վստահության մասին։

 

Քննարկման ընթացքում երկուստեք համաձայնել են, որ համաճարակի ընթացքում հաջողել են այն երկրների կառավարությունները, որոնք  գործել են առավել բաց և թափանցիկ, ուստի կարևորվել է «Բաց կառավարման» սկզբունքների դերը համաշխարհային մարտահրավերի հաղթահարման շրջանակում։

 

Կողմերը պայմանավորվել են համագործակցել համաճարակի շրջանում Հայաստանի փորձը ներկայացնելու, ինչպես նաև՝ գործընկեր երկրների հաջողված մեխանիզմները տեղայնացնելու, տեխնիկական և ֆինանսական աջակցության մասին»,- ասված է հաղորդագրությունում: