ԵՏՄ-ում Կուբային դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցով լրացուցիչ խորհրդակցություններ կանցկացվեն

Լուրեր

01.03.2026 | 16:53
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 20-ը
01.03.2026 | 16:41
ՌԴ քաղաքացիները կարող են Իրանից Ռուսաստան վերադառնալ Հայաստանի տարածքով․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
01.03.2026 | 16:33
Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող Crowne Plaza Manama հյուրանոցին
01.03.2026 | 16:14
Իրանում ջիհադ են հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ
01.03.2026 | 15:58
Պուտինը ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ
01.03.2026 | 15:22
ՀՀ դեսպանությունները Մերձավոր Արևելքում աշխատում են արտակարգ ռեժիմով․ ԱԳՆ
01.03.2026 | 15:06
«Մանկապարտեզի տնօրենի պապան գալիս է վարչապետին ասում է, որ իմ աղջկան գործի նշանակեք․ չնշանակե՛ք, արգելում եմ»․ Իջևանում մի տղամարդ զայրացրեց Փաշինյանին
01.03.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին գիշերային ժամերին կնվազի 6-9 աստիճանով
01.03.2026 | 13:30
Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների մնալու ծախսերը փոխհատուցվեն․ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն
01.03.2026 | 13:16
Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր կենսակերպը․ Արփինե Սարգսյանի ուղերձը
01.03.2026 | 13:07
Նավթատար տանկերը գնդակոծության է ենթարկվել Օմանի ջրերում
01.03.2026 | 12:28
Եկամուտների համընդհանուր հայտարարագրում․ ովքե՞ր են այս տարվանից միանում համակարգին և ի՞նչ է պետք իմանալ
01.03.2026 | 12:19
Իրանցիները ողջ աշխարհում նշում են Խամենեիի մահը․ NYT
01.03.2026 | 11:45
Պակիստանում հարյուրավոր ցուցարարներ գրոհել են ԱՄՆ հյուպատոսությունը Կարաչիում
01.03.2026 | 11:21
Չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի, Դուբայ, Շարժա և Դոհա և հակառակ ուղղությամբ
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունները Կուբայի հետ լրացուցիչ խորհրդակցություններ կանցկացնեն՝ այդ երկրին դիտորդի կարգավիճակ տրամադրելուց առաջ: Նման որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ տեսակոնֆերանսի ռեժիմով այսօր անցկացված նիստին, գրում է belta.by-ն:

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նիստի ժամանակ նշել է, որ Կուբան շատ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ԵՏՄ-ի հետ համագործակցության հարցում՝ գրեթե միության ստեղծման պահից: 2018 թվականից Կուբայի կառավարությունը ԵՏՀ-ի հետ համագործակցում է փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում այս երկրին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը քննարկվել է արդեն երկու անգամ:

«Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը համաձայն են դիտորդի կարգավիճակ տրամադրել Կուբային: Ղազախստանը կողմ է հավելյալ խորհրդակցություններին: Ռուսաստանը ևս առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել՝ բոլոր ասպեկտները հստակեցնելու համար»,- ասել է Մյասնիկովիչը: