Շիրակի մարզում հրդեհից մահացած կանայք հարս ու սկեսուր են. նրանց հարազատները ՌԴ-ից չեն կարողանում վերադառնալ

Լուրեր

27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներնում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
Բոլորը

Այսօր Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է երկու կին՝ 92-ամյա Սեդա Միքայելյանն ու 57-ամյա Քնարիկ Մանուկյանը։ Նրանք հարս ու սկեսուր են։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Լուսաղբյուր համայնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին ժամը 00։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Տունն ամբողջությամբ այրվել էր։

Համայնքի ղեկավարի ներկայացմամբ՝ տունը փայտյա էր, այդ պատճառով հրդեհն արագորեն տարածվել է։

«Գիշերվա ժամ 12-ն անց կես է եղել հրդեհը, փայտից տնակ էր, անմիջապես բռկվել է: Հատակ, ծածկ՝ ամբողջովին փայտից է։ Ֆիննական տնակներ են 4 սենյականոց, երկրաշարժից հետո որպես ժամանակավոր կացարան են տրվել: Մարդկանց մի մասը քարով վերափոխել է դրսից, իսկ իրենք հնարավորություն չեն ունեցել, մնացել էր փայտից։ Հրդեհվել է տունն ամբողջությամբ, երկու կանայք էլ այրվել են»,- ասաց Մելս Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ հրդեհի հետևանքով հարևանները ևս մեծ վնասներ են կրել։

«Այստեղ տները շատ խիտ են դասավորված։ Մեկի անձնական մեքենան է այրվել, եվրոպատուհանները, կտուրի մի մասը։ Տերն էլ արցախյան պատերազմի մասնակից է, հաշմանդամ Ասլանյան Արմենը՝ անմիջական հարևանն է։ Մյուս կողմի հարևանի պատուհաններն են այրվել»,- պատմեց Մելս Մանուկյանը։

Առայժմ պարզ չէ, թե ինչից է հրդեհը բռկվել: Ըստ համայնքի ղեկավարի, ամենայն հավանականությամբ, պատճառը փայտի վառարանն է, որը վերջին օրերին էլ վառել են, որ տարեց կինը չմրսի։

Մահացած կանայք տանը երկուսով են ապրել: 92-ամյա Սեդա Միքայելյանի տղան ու թոռները ՌԴ-ում են՝ արտագնա աշխատանքի։ Հիմա, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, մահացածների հարազատները Հայաստան վերադառնալու խնդիր ունեն։

«Մի թոռը Յարոսլավլում է, մյուսները՝ Կրասնոդարի երկրամասում։ Ես ասել եմ, դուք էլ բարձրաձայնեք, հասնի պատկան մարմիններին, տեսնենք՝ կկարողանա՞ն օգնել։  Մարդիկ ինքնաթիռով, երևի, չեն կարողանա գալ, գոնե ցամաքային ճանապարհով  անցկացնեն։ Երեկ գիշեր դիմել են, ասել են, որ դեսպանատանը հերթագրված մարդիկ կան, հերթագրվածներին են ճանապարհելու»,- ասաց Մելս Մանուկյանը։

Էմմա Չոբանյան