Լուկաշենկոն հիշեցրել է ԵՏՄ տարածքում գազի գնի չլուծված խնդրի մասին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ այսօր մեկնարկած տեսակոնֆերանսի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ առայժմ չի լուծվել ԵՏՄ ընդհանուր շուկայում գազամատակարարման ծառայությունների համար գնագոյացման հարցը: Նշենք, որ խնդրին իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փոխադարձ ընդունելի վերջնական որոշման մենք չենք կարողանում հասնել արդեն մի քանի տարի: Այն դեպքում, երբ խնդրի հրատապությունը մշտապես աճում է: Այսօր մենք պետք է գտնենք բոլորին անհրաժեշտ կոնսենսուսը»,- Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում Belta.by-ն:

Անդրադառնալով նիստի օրակարգին՝ նա նշել է, որ գլխավոր հարցը մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների ընդունումն է:

«Այդ փաստաթուղթը միաժամանակ նաև հարաբերությունների խորացմանն ուղղված գործողությունների պլան է, շրջադարձային կետ մեր երկրների տնտեսությունների զարգացման տեմպի վերականգնման և աճի ճանապարհին»,- հավելել է Բելառուսի նախագահը:

Նա, միաժամանակ, շեշտել է, որ փաստաթղթի մշակման ընթացքը բարդ էր, բայց, ընդհանուր առմամբ, կողմերին հաջողվել է համաձայնեցված լուծումներ գտնել ինտեգրման խորացման բոլոր ուղղությունների համար: